Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Պարենի համաշխարհային գներն ապրիլին աճել են
05/05/2023 14:06
Կիսվել

Պարենի համաշխարհային գներն ապրիլին աճել են

Պարենի համաշխարհային գներն ապրիլին տարվա ընթացքում առաջին անգամ աճել են շաքարի, մսի և բրնձի գնանշումների բարձրացման պատճառով։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ)։

Պարենային ապրանքների գների ինդեքսը, որն արտացոլում է պարենի հիմնական տեսակների միջազգային գների ամսական փոփոխությունները, ապրիլին կազմել է 127,2 կետ, ինչը 0,6%-ով ավելի բարձր է, քան մարտ ամսին։ Ինդեքսը 19,7%-ով ցածր է 2022 թվականի ապրիլի մակարդակից, բայց 5,2%-ով ավելի բարձր է, քան 2021 թվականի ապրիլին։

Շաքարի գների ինդեքսը մարտի համեմատությամբ ավելացել է 17.6 %-ով՝ հասնելով առավելագույն ցուցանիշին 2011 թվականի օգոստոսից ի վեր: Պատճառը Հնդկաստանում, Չինաստանում, Թայլանդում և Եվրոպական Միությունում ակնկալվող  արտադրության կրճատումներն են:

Մսի գների ինդեքսն ապրիլին ավելացել է 1.3 %-ով: Միևնույն ժամանակ, հացահատիկի գների ինդեքսի ընդհանուր նվազում է դիտվել՝ մարտ ամսվա համեմատությամբ 1.7 %-ով, իսկ 2022 թվականի ապրիլի համեմատությամբ ՝19.8 %-ով: Բուսական յուղի գների ինդեքսն ապրիլին նվազել է 1.3 %-ով: Ձեթի գների նվազում է դիտվում արդեն 5 ամիս շարունակ:

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9