ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՃ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է 2012 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում գրանցված ամփոփ վիճակագրական տվյալները: Հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում կաթի արտադրության ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել են 2.5%-ով և կազմել 38.7 մլն լիտր:
Միևնույն ժամանակ, մածունի արտադրության ծավալներն աճել են 4.6%-ով և կազմել 471.8 տոննա, թթվասերի արտադրության ծավալները կրճատվել են 11.9%-ով` կազմելով 441.2 տոննա:
Կաթնաշոռի արտադրության ծավալները հաշվետու ամիսների ընթացքում աճել են շուրջ 53%-ով և կազմել 160.6 տոննա, իսկ պանրի արտադրության ծավալը նվազել է 1%-ով և կազմել 1908.8 տոննա: