Ռուսական Azimuth-ը ստացել է Վրաստան ավիաուղևորափոխադրման թույլտվություն
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը թույլտվություն է տվել ռուսական Azimuth ավիաընկերությանը մայիսի 17-ից չարտերային թռիչքներ իրականացնելու Ռուսաստանից Վրաստան։ Այս մասին IMEDI հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության ղեկավար Գիվի Դավիթաշվիլին։
«Արդեն ավարտվել է ավիաընկերություններից մեկի հայտի ուսումնասիրությունը: Azimuth Airlines-ը կարող է թռիչքներ իրականացնել մայիսի 17-ից։ Նշված թույլտվությունն այսօր տվել է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը։ Առաջին չվերթը կիրականացվի մայիսին 17-ին: Դրանք չարտերային թռիչքներ են լինելու»,- ասել է Դավիթաշվիլին։
Վրաստանը շարունակում է քննել հինգ ավիաընկերության հայտ, որոնք ցանկանում են Ռուսաստան-Վրաստան ավիափոխադրումներ իրականացնել և թույլտվության համար դիմել են Վրաստանին: