Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻՆ ԲԱԺԻՆ Է ԸՆԿՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ 30%-Ը
04/04/2012 15:10
Կիսվել

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻՆ ԲԱԺԻՆ Է ԸՆԿՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ 30%-Ը

Այս տարվա առաջին երկու ամիսների արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ԱՊՀ անդամ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 17%-ով և կազմել 243.6 միլիոն ԱՄՆ դոլար: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման համաձայն՝ հաշվետու ամիսներին ԱՊՀ երկրներին բաժին է ընկել ՀՀ արտաքին առրևտրաշրջանառության հանախառն ծավալի 31.3%-ով:

Հատկանշական է, որ ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսների արդյունքներով ոչ միայն ԱՊՀ երկրների շարքում, այլև մեր երկրի ընդհանուր արտաքին առևտրի ոլորտում հիմնական առևտրային գործընկեր-երկիրը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը: Հունվար-փետրվար ամիսներին Ռուսաստանի հետ ՀՀ առևտրաշրջանառությունն աճել է 28.5%-ով և կազմել 204.9 միլիոն ԱՄՆ դոլար: Արդյունքում, Ռուսաստանին բաժին է ընկել ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալի ավելի քան 26%-ը:  

Ըստ ներկայացված տվյալների՝ հունվար-փետրվարին Հայաստանն առևտրաշրջանառության ծավալնների աճ գրանցել է ԱՊՀ անդամ երկրներից նաև Բելոռուսի հետ: Այսպես, հաշվետու ժամանակահատվածում Հայաստան-Բելառուս առևտրաշրջանառությունն աճել է 48%-ով և կազմել 5,1 մլն ԱՄՆ դոլար:

Միևնույն ժամանակ, ԱՊՀ անդամ մյուս երկրների՝ մասնավորապես Ղազախստանի, Ուկրաինայի և Թուրքմենստանի հետ մեր երկրի առևտրաշրջանառության ցուցանիշները նվազել են: Այսպես, Հայաստան-Ուկրաինա առևտրաշրջանառությունը նվազել է 3.7%-ով և կազմել 27.1 մլն ԱՄՆ դոլար, Հայաստան-Ղազախստան առևտրաշրջանառությունը կրճատվել է 97%-ով և կազմել 271.3 հազար ԱՄՆ դոլար, իսկ Հայաստան-Թուրքմենստան առևտրաշրջանառությունն այս տարվա առաջին երկու ամիսների արդյունքներով նվազել է շուրջ 40%-ով և կազմել 985.5 հազար դոլար:

08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92