
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԵՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՋԵՐՄՈՑՆԵՐ
Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը հատկացնել 1 մլրդ դրամ, որը հետագայում կտրամադրվի Երևանի քաղաքապետարանին՝ քաղաքում ջերմատների կառուցման և զարգացման ներդրումային ծրագրի նախապատրաստական աշխատանքը կազմակերպելու համար։
Նկատի է առնվել այն հանգամանքը, որ առկա ջերմատները կառուցվել են տասնամյակներ առաջ և իրենց տեխնոլոգիայով և արդյունավետությամբ զիջում են ժամանակակից ջերմատներին։
Որոշման արդյունքում կստեղծվեն ներդրումային ծրագրի իրականացման նպաստավոր պայմաններ, իսկ Երևանի ջերմաէլեկտրակայանի հարակից տարածքում ջերմատների կառուցմամբ կապահովվի բուսաբուծական արտադրանքի շուրջօրյա արտադրություն, կհիմնվեն նոր աշխատատեղեր։