Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՀՊՏՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵԼ ԵՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԼՍԱՐԱՆՆԵՐ
13/04/2012 16:18
Կիսվել

ՀՊՏՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵԼ ԵՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԼՍԱՐԱՆՆԵՐ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ֆինանսական ֆակուլտետում բացվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հովանավորությամբ հիմնանորոգված և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած հարկային և մաքսային մասնագիտացված երեք լսարաններ: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը և ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝  մասնագիտացված լսարանների բացումը ուղղակիորեն ածանցվում է 2011թ. սեպտեմբերի 7-ին վավերացված ՀՊՏՀ-ՊԵԿ համագործակցության պայմանագրից, համաձայն որի՝ նոր ուսումնական տարվանից ՀՊՏՀ-ում սկիզբ է դրվում աննախադեպ մագիստրոսական կրթական ծրագրի իրականացման:

«Ուրախությամբ պետք է փաստեմ, որ Պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև անցած տարվա սեպտեմբերին ստորագրված համագործակցության պայմանագիրը հաջողությամբ կյանքի է կոչվում։ Արդեն այս ուսումնական տարվանից մեր բուհում կիրականացվի հարկային և մաքսային ոլորտների մասնագիտացմամբ պիլոտային մագիստրոսական ծրագիր: Հենց այս համագործակցության շրջանակներում է նաև, որ Պետական եկամուտների կոմիտեի աջակցության շնորհիվ այսօր մեր բուհում բացվեցին արդի պահանջներին համապատասխան նորոգված և ժամանակակից տեխնիկայով հագեցած 3 հրաշալի լսարաններ։ Վստահ եմ, որ այս լսարանները նո´ր որակ, նո´ր շունչ և նո´ր լիցքեր կհաղորդեն ուսումնական գործընթացին»,– հայտարարել է ռեկտոր Կորյուն Աթոյանը։

Անդրադառնալով ՀՊՏՀ-ի և Պետեկամուտների կոմիտեի միջև ստեղծված համագործակցությանը` ռեկտորը նշել է. «Մեր համալսարանում սկիզբ առած բարեփոխումները ոչ թե նպատակ են, այլ միջոց՝ ուղղված կրթության որակի բարձրացմանը և արդի տնտեսության պահանջներին համապատասխանող մասնագետների պատրաստմանը, իսկ բարձրակարգ տնտեսագետը տեսնում է ոչ միայն ներկան, այլև կանխատեսում ու կերտում է երկրի ապագան»։

Ի նշան երախտագիտության՝ համատեղ կրթական ծրագրերի իրականացման և ՀՊՏՀ-ին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից ցուցաբերած նյութատեխնիկական աջակցության համար ՀՊՏՀ ռեկտորատի նիստի որոշմամբ ՊԵԿ նախագահին շնորհվել է «ՀՊՏՀ բարեկամ» պատվավոր կոչում։ Բացի այդ՝ Կորյուն Աթոյանը ՊԵԿ նախագահին կրթությունը, գիտությունը, ինտելեկտը խորհրդանշող հուշանվեր է նվիրել։ Միևնույն ժամանակ, Պետեկամուտների կոմիտեի հետ համատեղ ծրագրերն իրականություն դարձնելու գործում գործուն ներգրավվածության համար ռեկտոր Կորյուն Աթոյանը հուշանվեր է հանձնել նաև ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանին։

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, շնորհակալություն հայտնելով բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանին համատեղ ծրագրի իրականացման համար, ընդգծել է ծրագրի կարևորությունն իրենց համակարգի համար։ Նրա խոսքով՝ ՀՊՏՀ-ի հետ իրականացվող կրթական ծրագիրը նոր ֆորմատ է, որը ենթադրում է բակալավրիատից հետո լավ կադրերին շատ խիստ պայմաններով մագիստրատուրա ընդունել՝ հարկային, մաքսային վարչարարություն և վերլուծական կարողություններ մասնագիտացումներով։ Գագիկ Խաչատրյանի խոսքով՝ իրենց համակարգին շատ կադրեր են պետք, որոնց պատրաստման համար ևս նախատեսվում է շարունակել բուհի հետ համագործակցությունը։

«Մենք համոզված ենք, որ այս կրթական ծրագրերը լուրջ էֆեկտ են տալու և երկու տարի հետո մենք լուրջ կադրային ռեզերվ ենք ստեղծելու»,– ասել է Պետեկամուտների կոմիտեի նախագահը՝ ավելացվելով, որ նորաբաց լսարաններում պետք է լավ կադրեր պատրաստվեն։ «Ես կարծում եմ, որ մենք շատ լավ գործ ենք սկսել և կուրախանանք, եթե մենք առաջին շրջանավարտներն ունենանք մեր համակարգ»,– ընդգծել է Գագիկ Խաչատրյանը։

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11