
ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԱԷՄԳ-Ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Ապրիլի 18-19-ը Երևան կժամանի Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յու.Ամանոյի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության փոխանցմամբ` ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յու. Ամանոն հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ արտաքին գործերի նախարարի և ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ: ԱԷՄԳ պատվիրակությունը կայցելի նաև Հայաստանի ատոմային էլեկտրակայան: