ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱԿԱՐՈՆԵՂԵՆԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ ՑԱԾՐ Է
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություններ է կատարել մի շարք ապրանքային շուկաներում՝ նպատակ ունենալով բացահայտնել այդ շուկաներում առկա մրցակցային իրավիճակն ու կենտրոնացվածության աստիճանը:
Ըստ իրականացված ուսումնասիրության արդյունքների՝ 2011 թվականի արդյունքներով Հայաստանի «Մակարոնեղեն» ապրանքային շուկայում գործում են 95 տնտեսվարողներ: Առավել խոշորներն են «Էյ-էյ-էֆ-փի-սի» ընկերությունը (մասնաբաժինը՝ 15,8%), «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզա» ընկերությունը` (մասնաբաժինը՝ 9,3%) և «Թալգրիգ» ընկերությունը` (մասնաբաժինը՝ 9,2%): Այս ապրանքային շուկան ունի կետրոնացվածության ցածր աստիճան: