Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԱԷԿ-Ի 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
19/04/2012 15:34
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԱԷԿ-Ի 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Այսօր` ապրիլի 19-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը որոշել է սկսել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման գործընթացը։

Կառավարության պարզաբանմամբ՝ դրա անհրաժեշտությունը թելադրված է ՀՀ էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման և ՀՀ-ում միջուկային նոր էներգաբլոկի թողարկման ժամկետների հաշվառման նկատառումով։

ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արտոնագրի ժամկետն ավարտվում է 2016թ. սեպտեմբերի 1-ին, իսկ շահագործման նախագծային ժամկետի ավարտին մնում է 30 տարի։ Մինչ այդ անհրաժեշտ է մշտապես բարձրացնել էներգաբլոկի անվտանգության մակարդակը և զուգահեռաբար նաև իրականացնել դրա շահագործման ժամկետի երկարաձգման համար պահանջվող միջոցառումները։

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարվել է մինչև 2013թ. մայիսի 5-ը կազմակերպել ծրագրի մշակման աշխատանքը, մինչև 2013թ. օգոստոսի 1-ը գնահատել այդ աշխատանքի իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների ծավալը, մինչև 2013թ. սեպտեմբերի 1-ը կառավարության հաստատմանը ներկայացնել երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիրը։

«Մենք հրապարակային դիմել ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին` խնդրանքով, որպեսզի մեզ ցուցաբերեն օժանդակություն, որ գործող ատոմակայանի գործունեության ժամկետը երկարաձգենք, ինչպես նաև դիմել ենք նոր ատոմակայանի բլոկի կառուցման խնդրով», – ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նշենք նաև, որ այսօր կառավարության մեկ այլ որոշմամբ սահմանվել են «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ աշխատակիցներին սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների ցանկը։ Որոշման նպատակն է Հայկական ԱԷԿ-ի առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններ ունեցող պաշտոններ զբաղեցնող անձանց համար ներդնել սոցիալական երաշխիքների միասնական համակարգ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52