Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Ակբա Լիզինգի պորտֆելը ռեկորդային աճ է գրանցել
05/06/2023 16:48
Կիսվել

Ակբա Լիզինգի պորտֆելը ռեկորդային աճ է գրանցել

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը մասնագիտացված Leasing Expo 2023-ին ներկայացնում է ոլորտի լավագույն առաջարկները։

Leasing Expo 2023-ին մասնակից ընկերությունների մեծամասնությունը Հայաստանում առաջին լիզինգային կազմակերպության՝ Ակբա Լիզինգի երկար տարիների գործընկերներն են, որոնք ցուցահանդեսին ներկայացնում են նորարարական լուծումներ և ժամանակակից տեխնիկա. գյուղատնտեսական սարքավորումներից մինչև արևային պանելներ, տրանսպորտային միջոցներ ու շինտեխնիկա։

«Leasing Expo 2023-ը ևս մեկ լավ հնարավորություն է բիզնես ոլորտի ներկայացուցիչներին հանդիպելու և մտքեր ու գաղափարներ փոխանակելու համար։ Արդեն 20 տարուց ավելի է շուկայում ենք և ունենք բազմաթիվ գործընկերներ ու հաճախորդներ, ովքեր այս ամբողջ ընթացքում մեզ հետ են եղել ու միասին ենք առաջ շարժվում։ Մեր գործընկերներից գրեթե բոլորը, ովքեր մեկ անգամ մեզ հետ գործընկերային հարաբերություն են սկսում, հետո դառնում են մեր մշտական գործընկերը: Վերջին 4 տարում Ակբա Լիզինգի պորտֆելը քառապատկվել է և ներկա պահին կազմում է 70 միլիարդ դրամ։ 2023-ին կնքված պայմանագրերով այն կկազմի 100 միլիարդ դրամ: Նշեմ, որ 2022 թվականին Հայաստանի լիզինգային շուկայի ամբողջ պորտֆելն է կազմել շուրջ 100 միլիարդ դրամ»,– նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:

Ակբա Լիզինգն արդեն 20 տարի տնտեսության իրական հատվածում լայնածավալ ներդրումներ է իրականացնում և տարեցտարի գրանցում ռեկորդային աճ։

Ակբա Լիզինգը ակտիվորեն մասնակցում է նաև պետության կողմից սուբսիդավորվող ծրագրերին, նպաստում երկրի տնտեսության բոլոր ոլորտների զարգացմանը՝ սահմանամերձ գոտիներում գտնվող փոքր տնտեսություններից մինչև տնտեսության շարժիչ ուժ համարվող ՓՄՁ-ներ։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է:

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69