
BOFA-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 5 ԱՆԳԱՄ
Ամերիկյան բանկային հսկան` Bank of America Corp.-ն, ամփոփել է 2012 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակում բանկի զուտ շահույթը, տարեկան կտրվածքով, կրճատվել է 5 անգամ և կազմել 328 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, հասույթը կրճատվել է 17%-ով և կազմել 22,28 մլրդ ԱՄՆ դոլար:
Ամերիկյան Bank of America բանկը հիմնադրվել է 1904 թվականին և ներկայումս իր գործունեությունն է ծավալում աշխարհի շուրջ 150 երկրներում: