NESTLE-Ի ՆՈՐ ԳՈՐԾԱՐՔԸ ԿԱՐԺԵՆԱ 11.8 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Շվեյցարական Nestle-ը կգնի ամերիկյան Pfizer ընկերության մանկական սննդի արտադրությամբ զբաղվող ստորաբաժանումը: Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ` գործարքը կարժենա 11,85 մլրդ ԱՄՆ դոլար:
Փորձագետները կանխատեսում են, որ գործարքի արդյունքում 2012 թվականին Nestle ընկերության հասույթը կկազմի 2,4 մլրդ ԱՄՆ դոլար:
Այժմ Nestle-ն իր ոլորտի առաջատար ընկերությունն է, որին բաժին է ընկնում մանկական սննդի արտադրության համաշխարհային ծավալի 17%-ը: