Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՅՈՒՆԵՍԿO-Ի ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
23/04/2012 17:55
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՅՈՒՆԵՍԿO-Ի ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿO-ի 36-րդ համաժողովի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հունգարիայի մշտական ներկայացուցիչ Կատալին Բոգյային և ՅՈՒՆԵՍԿO-ի գլխավոր տնօրենի տեղակալ Գետաչև Էնդիգային:

«Մենք մեծապես կարևորում ենք համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿO-ի հետ, ինչի համար կան մի քանի հիմնարար պատճառնեևր: Դրանցից առաջինը մեր ժողովրդի անցած ուղին է: Ցանկացած խնդիր, որը վերաբերվում է մշակույթին, մեր ժողովուրդը փայփայում և գնահատում է: Հայոց ցեղասպանության ժամանակ մեր պապերն իրենց հետ փորձում էին փրկել ոչ թե իրենց ունեցվածքը, այլ հայ ժողովրդի ձեռագրերը, քանի որ համոզված էին, որ հենց դա է ապահովելու մեր ազգի գոյատևումը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին՝ մեր երկիրը մշտական ուշադրության կենտրոնում պահելու և համատեղ ծրագրեր իրականացնելու համար: 

Վարչապետն անդրադառնալով ՅՈՒՆԵՍԿO-ի շրջանակներում Ադրբեջանի պահվածքին՝ նշել է, որ վերջինս այդ հարթակն օգտագործում է ոչ թե երկխոսության, այլ քարոզի համար, միաժամանակ փորձում է վարկաբեկել Հայաստանին:«ՅՈՒՆԵՍԿO-ն պետք է հանդիսանա որպես երկխոսության հարթակ: Ադրբեջանի այդ քայլերը պետք է կանխել»,- նշել է Տիգրան Սարգսյանը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի կողմից Նախիջևանում բարբարոսաբար ավերվել են հայկական բազմաթիվ խաչքարեր, ինչը քաղաքակիրթ մարդկանության նկատմամբ իրականացված հանցագործություն է:

Այս համատեքստում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները կարևորել են երկխոսության հաստատումը և նշել, որ մշակութային ժառանգության պահպանման քաղաքականությունը շարունակելու է գտնվել կառույցի ուշադրության կենտրոնում: ՅՈՒՆԵՍԿO-ի գլխավոր տնօրենի տեղակալ Գետաչև Էնդիգան շնարհակալություն է հայտնել մեր երկրին՝ մշակութային ժառանգության արժեքների պահպանմանը հավատարիմ մնալու և սերտ համագործակցության համար:

Այնուհետև, զրուցակիցներն անդրադարձ են կատարել «Երևանը՝ 2012 գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում իրականացվելիք համատեղ ծրագրերին և միջոցառումներին:



20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59