Տնտեսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 369.50-0.50
EUR BUY - 426.50+1.50 EUR SELL - 432.00-1.00
OIL:  BRENT - 96.90+2.65 WTI - 94.71+3.51
COMEX:  GOLD - 4489.10-0.04 SILVER - 75.31+0.40
COMEX:  PLATINUM - 1936.60-0.70
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.86+0.10 EUR/GBP - 1.1627-0.05
FOREX:  EUR/USD - 1.1627-0.05 GBP/USD - 1.3462+0.04
STOCKS RUS:  RTSI - 1137.66+0.55
STOCKS US: DOW JONES - 51307.79+0.45 NASDAQ - 27093.90+0.03
STOCKS US: S&P 500 - 7609.78+0.13
STOCKS JAPAN:  NIKKEI - 66734.24-0.30 TOPIX - 3924.24-0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 26038.32+2.52 SSEC - 4075.10+0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10373.51+0.33 CAC40 - 8209.09+0.77
STOCKS EUR:  DAX - 25124.17+0.48
02/06/2026  CBA:  USD - 368.53+0.18 GBP - 496.37+0.46
02/06/2026  CBA:  EURO - 429.12+0.14
02/06/2026  CBA:  GOLD - 52718-1118 SILVER - 896.4-1.1
ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵՔՍՏԻԼ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
04/05/2012 10:44
Կիսվել

ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵՔՍՏԻԼ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տեքստիլ արդյունաբերության բնագավառում գործունեություն ծավալող իտալական հեղինակավոր «Լա Պեռլա» ընկերության արտադրության գծով տնօրեն Ջուլիո Գամբարինիի գլխավորած պատվիրակությանը: «Ուրախ ենք, որ «Լա Պեռլա» ընկերությունը ներկայացվում է նաև Հայաստանում: Մենք շահագրգռված ենք երկկողմ համագործակցության ընդլայնմամբ»,- ասել է վարչապետը:

Նշելով, որ մեր երկրում առկա են տեքստիլ արդյունաբերության լավ ավանդույթներ՝ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ մշակվել է այս ոլորտի զարգացման ծրագիր: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ իտալական ընկերության գործունեությունը կնպաստի ինչպես տեքստիլ արդյունաբերության հետագա զարգացմանը, այնպես էլ իտալական այլ հեղինակավոր ընկերությունների ներգրավմանը մեր երկիր:

Ջուլիո Գամբարինին նշել է, որ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու և զարգացնելու համար Հայաստանում ստեղծվել են լավ հիմքեր: Այդ առումով վերջինս կարևորել է նաև որակյալ աշխատուժի առկայությունը:

Զրուցակիներն անդրադարձ են կատարել նաև ընթացիկ տարում Հռոմում նախատեսված հայ-իտալական բիզնես ֆորումին, ինչը կնպաստի երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացմանը և համատեղ այլ ծրագրերի իրականացմանը:

Նշենք, որ «Լա Պեռլա» ընկերությունը համագործակցում է Չարենցավանում գործող «Բրատեքս բրենդիդ տեքստիլ մանուֆակտուրինգ» ընկերության հետ: Նպատակն է՝Հայաստանում ձևավորել տեքստիլ արդյունաբերության նոր կենտրոն, որը կիրականացնի միջազգային առաջատար ընկերությունների պատվերները՝ «Made in Armenia» մակագրությամբ:

02/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.53
+0.18
Եվրո (EUR)
429.12
+0.14
Ռուբլի (RUR)
5.0629
-0.0645
Լարի (GEL)
138.37
+0.15
52718
-1118
Արծաթ
896.4
-1.1