Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 412.00+0.00 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 87.21-11.64 WTI - 81.55-8.69
COMEX:  GOLD - 4074.50-0.81 SILVER - 58.47-0.32
COMEX:  PLATINUM - 1613.60-2.27
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.74-0.06 EUR/GBP - 1.1376+0.08
FOREX:  EUR/USD - 1.1376+0.08 GBP/USD - 1.3301-0.14
STOCKS RUS:  RTSI - 895.16+2.39
STOCKS US: DOW JONES - 52210.08+0.51 NASDAQ - 24932.08-0.18
STOCKS US: S&P 500 - 7413.18+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 62364.92-3.95 TOPIX - 3963.59-2.52
STOCKS CHINA:  HANG SENG - 25310.85+0.41 SSEC - 3813.31-1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10781.75+0.42 CAC40 - 8406.06+0.40
STOCKS EUR:  DAX - 25361.03+1.04
28/07/2026  CBA:  USD - 366.54-0.18 GBP - 486.77-1.74
28/07/2026  CBA:  EURO - 416.39-1.52
28/07/2026  CBA:  GOLD - 48022+67 SILVER - 695.7+8.03
Կյանքի որակի մակարդակով աշխարհի լավագույն քաղաքը Վիեննան է
22/06/2023 18:24
Կիսվել

Կյանքի որակի մակարդակով աշխարհի լավագույն քաղաքը Վիեննան է

EIU-ն ներկայացրել է Global Liveability Index 2023 զեկույցը: Վիեննան պահպանել է կյանքի որակի մակարդակով աշխարհի լավագույն քաղաքի տիտղոսը և կրկին գլխավորել է բրիտանական Economist Intelligence Unit (EIU) հանդեսի վերլուծական ստորաբաժանման վարկանիշային աղյուսակը։

Զարգացման կայունություն, մշակույթ, բնապահպանություն, առողջապահություն, կրթություն և ենթակառուցվածքներ. այս ցուցանիշներով են փորձագետները գնահատել կյանքի որակի մակարդակը աշխարհի տարբեր քաղաքներում:

Վարկանիշային աղյուսակում Ավստրիայի մայրաքաղաքն առաջ է անցել Կոպենհագենից (2-րդ տեղ), Մելբուռնից և Սիդնեյից։ Ավստրալիայի խոշորագույն քաղաքները, որոնք զբաղեցրել են 3-րդ և 4-րդ տեղերը, վերադարձրել են անցյալ տարի կորցրած դիրքերը. անցյալ տարի Մելբուռնն ու Սիդնեյը զբաղեցրել էին համապատասխանաբար 10-րդ և 13-րդ հորիզոնականները։

Առաջին հնգյակն այս տարի եզրափակում է Վանկուվերը։ Օքլենդը, որն անցյալ տարի EIU-ի վարկանիշում զբաղեցրել էր 34-րդ տեղը, բարձրացել է 10-րդ հորիզոնական՝ այն կիսելով Օսակայի հետ և առջևում թողնելով Ցյուրիխը և Ժնևը (6-րդ և 7-րդ տեղեր), ինչպես նաև Կալգարին և Տորոնտոն (7-րդ և 9-րդ տեղեր):

Մոսկվան պահպանել է նախորդ տարվա դիրքը՝ վարկանիշում մնալով 96-րդ տեղում։ Կիևը հայտնվել է 165-րդ հորիզոնականում:

EIU-ի ցանկը եզրափակում են Ալժիրը, Տրիպոլին և Դամասկոսը. վերջինս զբաղեցնում է վերջին՝ 173-րդ հորիզոնականը։

Նախկինում Վիեննան մի քանի տարվա ընթացքում անընդմեջ արժանացել է ապրելու համար ամենահարմարավետ քաղաքի կոչմանը, սակայն 2021 թվականին այս դիրքը զիջել էր Օքլենդին, իսկ 2022 թվականին վերադարձել առաջին հորիզոնական:

28/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.54
-0.18
Եվրո (EUR)
416.39
-1.52
Ռուբլի (RUR)
4.661
-0.0442
Լարի (GEL)
139.6
+0.02
48022
+67
Արծաթ
695.7
+8.03