Տնտեսական

USD BUY - 362.50+0.50 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 107.94+0.84 WTI - 104.69+1.70
COMEX:  GOLD - 4280.10-0.69 SILVER - 63.24-0.43
COMEX:  PLATINUM - 1798.50+1.09
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 155.32+0.38 EUR/GBP - 1.1538+0.03
FOREX:  EUR/USD - 1.1538+0.03 GBP/USD - 1.3477-0.06
STOCKS RUS:  RTSI - 874.02-0.90
STOCKS US: DOW JONES - 52093.11-0.63 NASDAQ - 25981.57-0.78
STOCKS US: S&P 500 - 7585.73-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 63923.00+0.69 TOPIX - 4061.72+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 24713.78+0.19 SSEC - 3891.60+0.71
STOCKS EUR:  FTSE100 - 10658.13-0.37 CAC40 - 8090.28-0.34
STOCKS EUR:  DAX - 25402.28-0.15
16/09/2026  CBA:  USD - 363.41-0.77 GBP - 489.55-1.18
16/09/2026  CBA:  EURO - 419.27-0.81
16/09/2026  CBA:  GOLD - 50196+234 SILVER - 738.07+2.65
ԼՈՒՅՍ հիմնադրամ. ՀՀ վարչապետը կրկին աղճատում է 2022թ. աշխատավարձերի բարձրացման ցուցանիշները
23/06/2023 18:11
Կիսվել

ԼՈՒՅՍ հիմնադրամ. ՀՀ վարչապետը կրկին աղճատում է 2022թ. աշխատավարձերի բարձրացման ցուցանիշները

ԼՈՒՅՍ հիմնադրամը, ադրադառնալով նախօրեին ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված այն մտքին, որ «2022թ.-ի տվյալներով, գնաճի էֆֆեկտը հանած, 6.3%-ով աշխատավարձը Հայաստանի Հանրապետությունում բարձրացել է», արձագանքում է. 

2022թ.-ին անվանական աշխատավարձի աճի տեմպն արագացել է, սակայն բարձր գնաճի պայմաններում իրական աշխատավարձի աճը բավական ցածր է եղել, իսկ պետական հատվածում՝ նվազող։ Միջին ամսական անվանական աշխատավարձը ընդհանուր տնտեսությունում 2022թ.-ին նախորդ տարվա համեմատ աճել է 15.5%-ով՝ կազմելով 235,576 դրամ։ Մասնավոր հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 19%-ով՝ կազմելով 256,733 դրամ։ Սակայն պետական հատվածում միջին աշխատավարձն աճել է բավական ցածր՝ 4.3% տեմպով և կազմել  186,940 դրամ։ 

Իրավիճակն առավել մտահոգիչ պատկեր է ստանում, երբ ցուցանիշները դիտարկվում են ոչ թե անվանական, այլ իրական միջին ամսական աշխատավարձի և Հայաստանում 2022թ.-ին գրանցված միջին գնաճի համատեքստում։ 2022թ.-ին աշխատավարձերի աճին զուգահեռ գրանցվել է բավական բարձր՝ 8.6% գնաճ։ Այդ պայմաններում ընդհանուր տնտեսությունում իրական միջին աշխատավարձի աճը կազմել է 6.4%, մասնավոր հատվածում՝ 9.6%, իսկ պետական հատվածում իրական միջին աշխատավարձը նվազել է 4%-ով: Ամփոփելով վերոգրյալը, Փաշինյանի նշած` «գնաճի էֆֆեկտը հանած», Հայաստանի ընդհանուր տնտեսությունում,  այո’, իրական միջին աշխատավարձն աճել է, սակայն դա չի վերաբերում պետական հատվածի աշխատավարձին: Պետական հատվածում միջին իրական աշխատավարձը նվազել է 4%-ով: 

Այսինքն՝ 2022թ.-ին, Հայաստանի վարձու աշխատողների զգալի մասի՝ շուրջ 30%-ի մոտ արձանագրվել է կենսամակարդակի էական նվազում, որոնց թվում են ուսուցիչները, պետական հաստատությունների բուժ. աշխատակիցները և այլ վարձու աշխատողները։

Հետևաբար, Փաշինյանի կողմից ս.թ. հունիսի 22-ի կառավարության նիստի ընթացքում արված այն հայտարարությունը, թե Հայաստանում աշխատավարձը գնաճից ավելի շատ է աճել, սին է, քանի որ չի վերաբերում պետական հատվածի աշխատողների աշխատավարձին և պարունակում է մանիպուլյատիվ տարրեր։  

16/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.41
-0.77
Եվրո (EUR)
419.27
-0.81
Ռուբլի (RUR)
4.3165
+0.0113
Լարի (GEL)
139.48
-0.32
50196
+234
Արծաթ
738.07
+2.65