ԵՎՍ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՕԳՏՎԵԼ ԳԱԶԻ ԷԺԱՆ ԳՆԵՐԻՑ
2012թ. ապրիլի 1-ից մինչև 2013թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում կշարունակվի պետության կողմից անապահով ընտանիքների սպառած բնական գազի մասնակի փոխհատուցման քաղաքականությունը։ Այսօր՝ մայիսի 10-ին, նման որոշում է կայացել ՀՀ կառավարությունը` փոփոխություն կատարելով «Հայաստանի Հանրապետությունում անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին» ավելի վաղ ընդունած որոշման մեջ:
Կառավարության պարզաբանմամբ՝ նշված ժամանակաշրջանում «Հայռուսգազարդ» ՓԲԸ կողմից անապահով ընտանիքներից 300 խորանարդ մետր բնական գազի քանակության համար վճարումը գանձվելու է հաստատված սակագնից շուրջ 30 տոկոսով կամ 1000 խոր. մետրի համար` 32 հազար դրամի չափով ավելի պակաս։
Տիգրան Սարգսյանի բնորոշմամբ՝ այս որոշումը նպատակ ունի գազի գների բարձրացման պարագայում սոցիալապես անապահով խավերի համար ստեղծել ավելի մեղմ պայմաններ։