
ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՐԵՋՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿՆ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԱՃԵԼ Է
2012 թվականի հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, հայկական արտադրության գարեջրի արտահանման ծավալներն աճել են շուրջ 2 անգամ: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու այս երեք ամիսներին Հայաստանից արտահանվել է 315 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով 339,8 հազար լիտր գարեջուր:
Նշենք, որ 2011 թվականի առաջին երեք ամիսներին մեր երկիրն արտահանել էր 177,3 հազար լիտր գարեջուր՝ 165.0 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով: