Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 98.49-2.74 WTI - 89.38-7.34
COMEX:  GOLD - 4338.90-0.27 SILVER - 65.93+0.15
COMEX:  PLATINUM - 1818.10+1.50
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.61+0.12 EUR/GBP - 1.1429-0.37
FOREX:  EUR/USD - 1.1429-0.37 GBP/USD - 1.3317-0.46
STOCKS RUS:  RTSI - 861.92+1.90
STOCKS US: DOW JONES - 51863.69-0.36 NASDAQ - 27244.28+0.45
STOCKS US: S&P 500 - 7764.64+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25087.75+1.36 SSEC - 3952.13+1.03
STOCKS EUR:  FTSE100 - 10708.33-0.29 CAC40 - 8154.91+0.20
STOCKS EUR:  DAX - 25578.85+0.02
22/09/2026  CBA:  USD - 363.46+0.02 GBP - 485.76+0.24
22/09/2026  CBA:  EURO - 416.74-0.31
22/09/2026  CBA:  GOLD - 50531-510 SILVER - 769.78+20.49
ՊԵԿ նախագահը Թբիլիսիում մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության ամենամյա ընդհանուր համաժողովին
29/06/2023 12:30
Կիսվել

ՊԵԿ նախագահը Թբիլիսիում մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության ամենամյա ընդհանուր համաժողովին

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը, հունիսի 27-ից 29-ը, Թբիլիսիում մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) ամենամյա գլխավոր միջոցառմանը՝ ՀՄՆԿ 27-րդ Ընդհանուր համաժողովին։ 

Ընդհանուր համաժողովն այս տարի անցկացվում է «Միջազգային հարկման համակարգի փոխակերպումը և հարկային մարմինները» խորագրի ներքո, որի ընթացքում քննարկվում են IOTA-ի կառավարման հետ կապված վարչական հարցեր և հարկային ոլորտի մասնագիտական թեմաներ։ 

Համաժողովի ընթացքում մասնակիցները հավանություն են տվել կազմակերպության 2022 թվականի գործունեության, ֆինանսական և աուդիտորական հաշվետվություններին։ Քննարկման արդյունքներով հաստատվել է նաև IOTA-ի կողմից 2024 թվականի միջոցառումների ծրագիրը, որով նախատեսվում է տարվա ընթացքում կազմակերպել լավագույն փորձի բացահայտման և փոխանակման մոտ երկու տասնյակ տարբեր ձևաչափերով դասընթացներ, վեբինարներ, համընդհանուր և տարածաշրջանային կոնֆերանսներ։ Գալիք տարվա համար ՀՄՆԿ Գործադիր խորհրդի անդամներ են վերընտրվել Իտալիայի, Լեհաստանի, Լիտվայի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Սլովենիայի և Վրաստանի հարկային մարմինները, իսկ Ավստրիայի հարկային մարմնի ներկայացուցիչը հաստատվել է կազմակերպության աուդիտորական թիմի կազմում՝ երկամյա ժամկետով։ 

Համաժողովի շրջանակում տեղի են ունեցել «Հարկային մարմիններում ընթացող թվային էվոլյուցիայի ընթացքը և դրա ազդեցությունը միջազգային հարկման համակարգի վրա», «Բլոքչեյն տեխնոլոգիաների և համագործակցային տնտեսության առաջացրած դժվարություններն ու հնարավորությունները միջազգային հարկման համար» և մի շարք այլ արդիական թեմաներով խորհրդակցություններ։ Անցկացվել է նաև «Թվային փոխակերպումը՝ գործնականում» ՀՄՆԿ ՏեքԷքսպո ցուցահանդեսը, որին ՀՄՆԿ անդամակցող հարկային մարմինները հանդես են եկել թվային ոլորտում իրենց նորարարություններով։

Համաժողովին ՀՄՆԿ նախագահությունը պաշտոնապես փոխանցվել է Հունգարիայի հարկային մարմնի ղեկավարին։ ՀՄՆԿ հաջորդ տարվա Ընդհանուր համաժողովն անցկացվելու է Հունգարիայում։ 

22/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.46
+0.02
Եվրո (EUR)
416.74
-0.31
Ռուբլի (RUR)
4.3092
-0.0031
Լարի (GEL)
139.36
-0.17
50531
-510
Արծաթ
769.78
+20.49