Տնտեսական

USD BUY - 375.00-0.50 USD SELL - 378.00+0.00
EUR BUY - 431.00-1.00 EUR SELL - 436.50-0.50
OIL:  BRENT - 114.57+6.96 WTI - 99.64+6.53
COMEX:  GOLD - 4489.70+2.61 SILVER - 69.50+2.70
COMEX:  PLATINUM - 1887.10+0.13
LME:  ALUMINIUM - 3296.00+0.81 COPPER - 12195.00+0.40
LME:  NICKEL - 17186.00-0.39 TIN - 45788.00+3.77
LME:  LEAD - 1896.50+0.26 ZINC - 3115.00+1.09
FOREX:  USD/JPY - 160.25+0.44 EUR/GBP - 1.1507-0.27
FOREX:  EUR/USD - 1.1507-0.27 GBP/USD - 1.3256-0.64
STOCKS RUS:  RTSI - 1082.72-2.32
STOCKS US: DOW JONES - 45166.64-1.73 NASDAQ - 20948.36-2.15
STOCKS US: S&P 500 - 6368.85-1.67
STOCKS JAPAN:  NIKKEI - 53373.07-0.43 TOPIX - 3649.69+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 24951.88+0.38 SSEC - 3913.72+0.63
STOCKS EUR:  FTSE100 - 9967.35-0.05 CAC40 - 7701.95-0.87
STOCKS EUR:  DAX - 22300.75-1.38
27/03/2026  CBA:  USD - 377.18-0.18 GBP - 501.65-2.28
27/03/2026  CBA:  EURO - 434.13-2.02
27/03/2026  CBA:  GOLD - 54042-1337 SILVER - 816-71.73
«Այգ-1» ծրագրի շրջանակում իրականացվում են սոցիալական աջակցության ծրագրեր
30/06/2023 13:50
Կիսվել

«Այգ-1» ծրագրի շրջանակում իրականացվում են սոցիալական աջակցության ծրագրեր

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻՖ-ի և Աբու Դաբիի Մասդար ընկերերության համատեղ «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի շրջանակում Թալին և Դաշտադեմ համայնքներում արդեն սկսել են իրականացվել սոցիալական զարգացման ծրագրեր: Մասնավորապես, Դաշտադեմ հայանքում կառուցվում է  համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մոտ 7 կմ երկարությամբ ոռոգման ջրի համակարգ, որի համար ներդրվում է ավելի քան 220 միլիոն ՀՀ դրամ: Ոռոգման ջրի նոր համակարգից կօգտվի 622 շահառու։ Թալին համայնքում իրականացվում են համայնքային ենթակառուցվածքների կառուցապատման ծրագրեր։

«Այգ-1» ծրագրի շրջանակում Մասդար ընկերության կողմից Դաշտադեմ և Թալին համայնքների հետ կնքված նվիրատվության պայմանագրի համաձայն պետք է իրականացվեն 320 մլն ՀՀ դրամի չափով զարգացման ծրագրեր։ Մասդարի նվիրաբերած գումարն ամբողջությամբ ուղղվելու է համայնքներում տնտեսական և սոցիալական ծրագրերի իրականացմանը՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության միջազգային պրակտիկայի լավագույն չափանիշների համաձայն: Նվիրատվությունը՝ Մասդար ընկերության կողմից արևային կայանի ներդրումային ծրագրի փաթեթի շրջանակներում ստանձնած սոցիալական ներդրումների պարտավորության մասն է կազմում։

Հիշեցնենք, որ «Այգ-1»-ի կառուցման համար ընդհանուր առմամբ կներդրվի մոտ 200 մլն ԱՄՆ դոլար։ Արևային էլեկտրակայանի շահագործումը նախատեսվում է սկսել 2025 թվականին:

27/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.18
-0.18
Եվրո (EUR)
434.13
-2.02
Ռուբլի (RUR)
4.6285
+0.0483
Լարի (GEL)
139.84
+0.31
54042
-1337
Արծաթ
816
-71.73