ԲԱՖԵԹ. «ԵՎՐՈՊԱՅԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ԴԺՎԱՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ»
«Եվրագոտու տնտեսական խնդիրները կլուծվեն, բայց և չեն մնա անհետևանք»,- նման հայտարարությամբ հանդես է եկել Berkshire Hathaway ղեկավար, հայտնի ներդրող ու ֆինանսիստ Ուորեն Բաֆեթը:
Եվրոպայի ներկայիս տնտեսական անկայունության տեսանկյունից հիմնական խնդիրն, ըստ Բաֆեթի, եվրոպական միասնական դրամավարկային քաղաքականության բացակայությունն է:
Ըստ հայտնի ֆինանսիստի՝ ամերիկյան ֆինանսական համակարգը ներկայումս գտնվում է ավելի լավ վիճակում, քան Եվրոպայինը, որը պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից ճիշտ ժամանակին կիրառված արդյունավետ հակաճգնաժամային միջոցառումներով: