LME-Ն ՄԵՐԺԵԼ Է NYSE-Ի ԱՌԱՋԱՐԿԸ
Ամերիկյան NYSE Euronext բորսայական օպերատորը դուրս է եկել Լոնդոնյան մետաղների բորսայի (LME) բաժնետոմսերի գնման պայքարից: Միջազգային Reuters գործակալության հաղորդագրության համաձայն՝ LME-ի տնօրենների խորհուրդը մերժել է NYSE-ի առաջարկը:
Ավելի վաղ The Financial Times-ի կողմից արված հայտարարության համաձայն՝ NYSE-ի կողմից առաջարկված 800 մլն ֆունտը չի գոհացրել LME-ին:
Այժմ LME-ի բաժնետոմսերի գնման պայքարը կշարունակեն IntercontinentalExchange (ICE) էլեկտրոնային առևտրային բորսան, ամերիկյան CME բորսայական օպերատորն ու ասիական Hong Kong Exchanges & Clearing բորսան:
Լոնդոնյան մետաղների բորսան հիմնադրվել է շուրջ 130 տարի առաջ: Այժմ բորսան ունի 93 բաժնետեր, որոնցից են JPMorgan Chase-ը (10,9%), Goldman Sachs-ն (9,5 %) և Metdist-ը (9,4%):