
ԱՄՀ-Ն ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՍԱՌԵՑՆՈՒՄ Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) մտադիր չէ համագործակցել Հունաստանի ժամանակավոր կառավարության հետ: Հիմնադրամը սառեցրել է Հունաստանի հետ կապված բոլոր ծրագրերը՝ մինչև նոր խորհրդարանական ընտրությունները: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Հիշեցնենք, որ 2012 թվականի մայիսի 6-ին Հունաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ոչ մի կուսակցություն չէր հավաքել ձայների մեծամասնությունը, ինչը հնարավորություն կտար ինքնուրույն նշանակել նոր նախարարներ: Արդյունքում, կուսակցությունները «ստիպված» էին ստեղծել կոալիցոն կառավարություն, սակայն չկարողացան գալ ընդհանուր համաձայնության:
Նշենք, որ նոր խորհրդարանական ընտրությունները Հունաստանում կանցկացվեն ընթացիկ տարվա հունիսի 17-ին: