2023թ. հունվար-մայիսին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 3.1%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,630.3 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 3.1%-ով։
Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 12.1%-ով և կազմել 1,523.7 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 21.2%-ով և կազմել 677.1 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունն աճել է 19.8%-ով և կազմել 1,286.8 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 4.2%-ով և կազմել 1.2 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 85.0%-ով և կազմել է 141.5 մլն կՎտ ժամ։