
ՀԱՑԱՀԱՏԻԿԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է
Միջազգային բորսաներում նախորդ մեկ շաբաթվա ընթացքում կայացած առևտրային շրջանների արդյունքներով հացահատիկի գինը գրանցել է 16.5% աճ: Ցուցանիշը ռեկորդային է՝ վերջին շուրջ 5 տարիների կտրվածքով:
Ինչպես հաղորդում է Bloomerg գործակալությունը՝ այսօր՝ մայիսի 21-ին ևս հացահատիկի գինը շարունակել է պահպանել աճի միտում՝ հասնելով մեկ բուշելի դիմաց 7,22 ԱՄՆ դոլարի: Այսքան թանկ հացահատիկը չէր գնահատվել 2011 թվականի սեպտեբեր ամսից ի վեր:
Ինչպես փաստում են վերլուծաբանները՝ հացահատիկի թանկացումը պայմանավորված է գյուղատնտեսական կուլտուրաների նկատմամբ համաշխարհային պահանջարկի աճով, ինչն իր հերթին «վատ գյուղատնտեսական տարվա» սպասումների արդյունք է:
Նշենք, որ 2011 թվականին համաշխարհային շուկայում հացահատիկի առաջարկը գերազանցել էր պահանջարկը: