Տնտեսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
ՏՏ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՁԻՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22/05/2012 15:42
Կիսվել

ՏՏ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՁԻՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏՏ և ՏՀՏ ոլորտը ներկայացնող նախարարություն ունենալու հարցին առօրեական կարևորություն տալով` Նորաստեղծ Տեխնոլոգիական Ձեռնարկությունների Ասոցիացիան (ՆՏՁԱ) ևս միանում է  Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության կողմից մայիսի 11-ին կատարված հայտարարությանը՝ Տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն զարգացման նախարարություն ստեղծելու վերաբերյալ:  

«Նախարարության առկայությունը կխթանի ոլորտի զարգացումը և հնարավորություն կտա խուսափել ոլորտի առաջընթացը խոչընդոտող բազմաթիվ հանգամանքներից:  Տնտեսական գործունեության առումով մեր երկրում նորաստեղծ ընկերությունները ոչ մի արտոնություն չունեն, մինչդեռ աշխարհի գրեթե բոլոր երկրներում սկսնակ ընկերությունների տեղակայման համար ձևավորում են հատուկ տնտեսական գոտիներ, նորաստեղծ ընկերությունները ստանում են աջակցություն ձևավորման և հետագա զարգացման համար, ունենում են ֆինանսավորման արտոնություններ և այլն»,- ասել է ՆՏՁԱ նախագահ Գևորգ Սաֆարյանը՝ հավելելով. «ՏՏ զարգացման հայեցակարգում նշված է, որ մինչև 2018 թ. պետք է ստեղծվի 1000 ձեռնարկություն: Այսօր գործում են մոտավորապես 350-ը, ինչը նշանակում է` հարկավոր է ևս 650 գործող կազմակերպություն: ՏՏ նախարարությունը և նրա` ՏՀՏ համայնքի վստահությունը վայելող ղեկավարները կդառնան ոլորտի հիմնական շարժիչ ուժերը, ի զորու կլինեն մշակել և իրականացնել ոլորտի զարգացմանն ուղղված նպատակային ծրագրերը»:

Հիշեցնենք, որ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հանդես է եկել Տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտները կարգավորող առանձին պետական կառավարման մարմնի՝ նախարարության ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ` ուղղված ՀՀ նախագահին և նորընտիր ազգային ժողովին:

Նախաձեռնության նպատակն է ունենալ մեկ միասնական մարմին, որը կհամակարգի ՀՀում տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների, նորարարության ներդրման և զարգացման, տնտեսության բոլոր բնագավառներում դրանց արդյունքների ներդրման, էլեկտրոնային կառավարման և տեղեկատվական հասարակության ձևավորման գործընթացները, պատասխանատու կլինի ոլորտի պետական քաղաքականության մշակման ու իրականացման համար:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88