ՎԵՐԱՆԱՅՎԵԼ ԵՆ «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2012 թվականի մայիսի 23-ին կայացած նիստում քննարկվել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարության համաձայն՝ քննարկելով վերը նշված հարցը` հանձնաժողովը սահմանել է` սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման սակագները, որոնց գումարային մեծությունը կազմում է 174,059 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն)` գործող 174,065 դրամ/խմ-ի փոխարեն:
Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2012 թվականի հուլիսի 8-ից: