
ՆԱՏՕ-ն աշխատում է ուկրաինական հացահատիկի արտահանումն ապահովելու ուղղությամբ
ՆԱՏՕ-ի դաշնակիցներն աշխատում են ուկրաինական հացահատիկի արտահանման ապահովման ուղղությամբ: Այս մասին ասված է Վիլնյուսում դաշինքի գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքների վերաբերյալ հրապարակված հաղորդագրությունում:
«Դաշնակիցներն աշխատում են ուկրաինական հացահատիկի արտահանման ապահովման ուղղությամբ և ակտիվորեն աջակցում են Համաշխարհային պարենային ճգնաժամի մեղմացմանն ուղղված միջազգային միջոցառումներին»,-ասված է փաստաթղթում: