Տնտեսական

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ԼՈՒՅՍ հիմնադրամ. Թիրախավորված տնտեսական աճի վրա հիմնված 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ռիսկային միջավայր է ձևավորում
14/07/2023 19:16
Կիսվել

ԼՈՒՅՍ հիմնադրամ. Թիրախավորված տնտեսական աճի վրա հիմնված 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ռիսկային միջավայր է ձևավորում

ԼՈՒՅՍ հիմնադրամը վերլուծել է 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ)։ 

Թեև ծրագիրը մշակվել է բավական բարենպաստ տնտեսական միջավայրում, և կառավարությունն այդ տեսանկյունից լայն հնարավորություններ ունի հավակնոտ ծրագրեր ներկայացնելու համար, սակայն միևնույն ժամանակ կառավարությունն իր առջև իրավացիորեն թիրախ է սահմանել պահպանելու վերջին տարվա տնտեսական զարգացումների արդյունքում ձեռք բերված պարտք/ՀՆԱ հարաբերակցության համեմատաբար ցածր մակարդակը՝ թիրախավորելով այնպիսի պակասուրդի ապահովումը, որի պայմաններում պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 50%-ից ցածր կմնա: 

Այնուամենայնիվ, ներկայացված միջնաժամկետ ծախսերի ծրագիրն առաջացնում է որոշ մտահոգություններ, որոնցից առավել ակնառուները հետևյալներն են.

  • Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հիմնված է թիրախավորված, այլ ոչ թե կանխատեսված տնտեսական աճի վրա, ինչի արդյունքում ձևավորվում է ռիսկային միջավայր: Տնտեսական աճի ցուցանիշն էական նշանակություն ունի ՄԺԾԾ փաստաթղթի համար, քանի որ դրանից է կախված անվանական ՀՆԱ-ի, հետևաբար նաև հարկային եկամուտների ձևավորումը: Հարկային եկամուտների մեծությունն իր հերթին պայմանավորում է կառավարության ծախսերի մակարդակը, և արդյունքում ձևավորվում է բյուջեի պակասուրդի մեծությունը: Եթե տնտեսական աճի ցուցանիշն անիրատեսական է, ապա վտանգվում է կառավարության հարկային եկամուտների կանխատեսումների իրականացումը, որն էլ իր հերթին կարող է խախտել հարկաբյուջետային քաղաքականության պլանավորված ուղղությունը՝ հանգեցնելով կա՛մ ծախսերի իրականացման անկարողությանը, կա՛մ պարտքի ավելի բարձր ցուցանիշի ձևավորմանը:
  • Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության աճի տեմպը նույնպես վստահություն չի ներշնչում: Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի մասով, ինչպես տնտեսական աճի դեպքում, պարզապես թիրախավորվել է կառավարության ծրագրով նախատեսված թիրախի՝ 25%-ի ապահովումը՝ առանց հաշվի առնելու դրա իրատեսականությունը: Այսպես, 2024-2026թթ. նախատեսվում է ապահովել հարկեր/ՀՆԱ հարաբերակցության տարեկան շուրջ 0.75-ից 0.8 տոկոսային կետով բարելավում, այնինչ վերջին 10 տարիներին հարկեր/ՀՆԱ-ի բարելավումը միջին հաշվով կազմել է 0.2 տոկոսային կետ, իսկ վերջին 3 տարիներին՝ 0.1 տոկոսային կետ: Հետևաբար, թիրախավորված բարելավման տեմպը մտահոգիչ է, որի իրականացման ձախողումը նույնպես կհանգեցնի նախորդ կետում նշված հետևանքներին: Ավելին, ՄԺԾԾ-ում չի հստակեցվում, թե միջնաժամկետում ինչ միջոցառումների արդյունքում է նախատեսվում ապահովել բարելավումը (միայն նշվում է, որ ապահովվելու է ինչպես հարկային օրենսդրության, այնպես էլ վարչարարության բարելավման հաշվին՝ առանց հստակեցնելու միջնաժամկետում նախատեսվող միջոցառումները), ինչն առավել անորոշ է դարձնում այդ նպատակի իրագործումը:
  • Կապիտալ ծախսերի թերակատարման հիմնախնդիրը պահպանվում է, ինչը կարող է վտանգել նաև ՄԺԾԾ-ով նախատեսված կապիտալ ծախսերի իրականացումը: 2024-2026թթ. ՄԺԾԾ-ի հիմքում դրված է թիրախային 7% տնտեսական աճը, որի ապահովման կարևոր գործոններից մեկը, ըստ կառավարության հիմնավորումների, հանդիսանալու է պետական կապիտալ ծախսերի աճը: Սակայն, հաշվի չի առնվում, որ այդ կապիտալ ծախսերը հիմնականում թերակատարվում են և չեն աճում այն չափով, ինչ նախատեսվում է: Այդ իրավիճակը շարունակվում է նաև 2023թ. առաջին կիսամյակում: Մասնավորապես, հունվար-մայիս ամիսներին իրականացված կապիտալ ծախսերի (ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի) ծավալը կազմել է 92.7 մլրդ դրամ, այն դեպքում, երբ հունվար-հունիս ամիսների պլանը կազմում է 214.9 մլրդ դրամ։ Ավելին, փաստացի իրականացված ծախսերը փոքր են նույնիսկ առաջին եռամսյակի համար նախատեսված 98.1 մլրդ դրամից։ Հետևաբար, այս առումով մտահոգություններն ապագա կապիտալ ծախսերի ամբողջական կատարման մասով պահպանվում են:
  • ՄԺԾԾ-ով նախատեսված ծրագրերի գծով չկան հստակ չափելի արդյունքային ցուցանիշներ: 2024-2026թթ. ՄԺԾԾ-ում ներկայացվում է, որ առաջիկա 3 տարիների ընթացքում իրականացվելու է կառավարության ծրագրով նպատակադրված 300 դպրոցների և 500 մանկապարտեզների շինարարության, վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքները: Սակայն, այս առումով որևէ քանակական չափելի թիրախ ըստ տարիների չի ներկայացվում: Ավելին, հստակ չէ նաև, թե այս նպատակների իրագործման ուղղությամբ որքան ֆինանսավորում է նախատեսվել: Սա օրինակներից մեկն է, սակայն պետք է նշել, որ մյուս ծրագրերի գծով պատկերը նույնն է` նույնպես չափելի արդյունքային ցուցանիշներ չեն ներկայացվում:
05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11