Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 392.00-2.00 EUR SELL - 395.00-2.00
OIL:  BRENT - 88.87-4.02 WTI - 79.73-4.41
COMEX:  GOLD - 3649.20+3.90 SILVER - 43.15+5.14
COMEX:  PLATINUM - 1294.40+0.37
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.96+0.28 EUR/GBP - 1.0912-0.48
FOREX:  EUR/USD - 1.0912-0.48 GBP/USD - 1.3042-0.30
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58644.63+3.91 TOPIX - 3764.88+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 22219.65-0.73 SSEC - 3548.37+0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
24/11/2026  CBA:  USD - 360.47+0.12 GBP - 471.1-1.14
24/11/2026  CBA:  EURO - 394.39-0.7
24/11/2026  CBA:  GOLD - 42505+1147 SILVER - 492.72+1.9
ԱՅՍ ՏԱՐԻ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ԶԳԱԼԻ ԸՆԴԼԱՅՆԵԼ ԵՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
25/05/2012 11:48
Կիսվել

ԱՅՍ ՏԱՐԻ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ԶԳԱԼԻ ԸՆԴԼԱՅՆԵԼ ԵՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ՀՀ-ում գործունեություն ծավալով 21 առևտրային բանկերի կողմից տնտեսությանը տրամադրած վարկերի ծավալն, առանց լիզինգի և ֆակտորինգի, ավելացել է 7.5%-ով (91.0 մլրդ դրամով) և մարտ ամսվա վերջին դրությամբ կազմել 1 տրլն 302 մլրդ դրամ:

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու այս երեք ամիսներին դրամային վարկերն ավելացել են 4.7%-ով (21.3 մլրդ դրամով), իսկ արտարժութային վարկերը` 9.2%-ով (69.7 մլրդ դրամով) և կազմել են համապատասխանաμար 472.5 մլրդ դրամ և 829.0 մլրդ դրամ:

Արդյունքում, դրամային վարկերի տեսակարար կշիռը ընդհանուր վարկային ներդրումներում նվազել է 1.0 տոկոսային կետով` կազմելով 36.3%, իսկ արտարժութային վարկերի տեսակարար կշիռն աճել է 1.0 տոկոսային կետով` կազմելով 63.7%:

Վարկավորման աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում` բացառությամբ ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտի:

Տնտեսությանը տրամադրված վարկերի 59.7%-ը բաժին է ընկել իրավաբանական անձանց, 36.6%-ը` ֆիզիկական անձանց, 3.7%-ը` բանկի հետ կապված անձանց և աշխատակիցներին:

Նշենք նաև, որ հաշվետու եռամսյակում ՀՀ բանկերի ընդհանուր ակտիվների կառուցվածքում տնտեսությանը տրամադրված վարկերի (առանց լիզինգի և ֆակտորինգի) տեսակարար կշիռն աճել է 5.3 տոկոսային կետով` կազմելով 63.9%:

24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
42505
+1147
Արծաթ
492.72
+1.9