APPLE. ԿՈՒԿԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԻՐ ՇԱՀԱԲԱԺՆԻՑ
Ամերիկյան Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը հրաժարվել է իրեն պատկանող բաժնետոմսերի դիմաց վճարվելիք շահաբաժիններից, որոնց ընդհանուր գումարը կազմում է 75 մլն ԱՄՆ դոլար: Նշենք, որ բաժնետոմսերի դիմաց Կուկն ունի նաև չիրացված օպցիոն:
Հիշեցնենք, որ 2012 թվականի մարտ ամսին Թիմ Կուկի ղեկավարման ընթացքում առաջին անգամ Apple ընկերությունը հայտարարել էր բաժնետերերին 2,65 ԱՄՆ դոլար ծավալով եռամսյակին շահաբաժիններ վճարելու մտադրության մասին:
2011 թվականի արդյունքներով Թիմ Կուկը դարձել էր ԱՄՆ-ում ամենաբարձր վարձատրվող գլխավոր տնօրենը: Կուկի աշխատավարձն ու բոնուսները կազմել էին 1,8 մլն ԱՄՆ դոլար: