Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
ՀՈՒՆԱՍՏԱՆՆ ԱՎԱՐՏԵԼ Է 4 ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
29/05/2012 11:29
Կիսվել

ՀՈՒՆԱՍՏԱՆՆ ԱՎԱՐՏԵԼ Է 4 ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հունաստանն ավարտել է երկրի 4 խոշորագույն բանկերի վերակազմավորման գործընթացը: Եվրամիության կողմից տրամադրված ֆինանսական միջոցների ներդրման արդյունքում բանկերի կապիտալն աճել է 18 մլրդ եվրոյով: Այս մասին նշվում է Հունաստանի Ֆինանսների նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Նշենք, որ բանկերի «փրկման» ծրագրի շրջանակներում National Bank of Greece-ը ստացել է 7,43 մլրդ եվրո, Alpha Bank-ը՝ 1,9 մլրդ եվրո, Eurobank EFG-ը` 3,97 մլրդ եվրո, Piraeus Bank-ը՝ 4,7 մլրդ եվրո:

Հիշեցնենք, որ ներկայումս Հունաստանի բանկային համակարգը գտնվում է բավականին ծանր վիճակում. երկրում տիրող քաղաքական ու տնտեսական անկայունության պայմաններում հույները մեծ ակտիվությամբ հանում են իրենց խնայողությունները բանկային հաշիվներից: Միևնույն ժամանակ, տեղի է ունենում նաև կապիտալի արտահոսք դեպի այլ երկրներ:

Փորձագետները նման իրավիճակը խիստ բացասական են գնահատում՝  հաշվի առնելով այն հանգամանքը, որը բանկային համակարգը երկրի տնտեսությունը նոր ֆինանսական անկումից հետ պահող միակ հուսալի հենարանն է:

07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37