
Գնաճը Գերմանիայում հուլիսին կազմել է 6.2%
Գերմանիայում տարեկան գնաճի տեմպերը որոշակիորեն դանդաղել են հուլիսին՝ հունիսի 6.4%-ից իջնելով 6.2%-ի։ Այս մասին հայտնում է Գերմանիայի դաշնային վիճակագրական ծառայությունը։
Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, վերջնական գնահատականը համընկել է նախնական կանխատեսման հետ։ Սպառողական գները տարեկան կտրվածքով հուլիսին աճել են 6.5%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0.5%-ով։
«Գնաճի տեմպերը որոշ չափով թուլացել են, բայց դեռևս մնում են բարձր մակարդակի վրա: Գնաճը շարունակում է արագանալ էներգակիրների շուկայում առկա գների պատճառով»,- հայտարարել է վիճակագրական վարչության ղեկավար Ռութ Բրենդը: