Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՒՄ Է ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ
14/06/2012 16:09
Կիսվել

ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՒՄ Է ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ

ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել նախարարության համակարգի պետական ընկերությունների նախորդ տարիների գործունեության արդյունքով հաշվարկված ՀՀ պետբյուջե վճարման ենթակա շահութահարկի վճարումից հետո չբաշխված շահույթի հաշվին 76 մլն 659 հազար 904 դրամ գումարի վճարումը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին` որպես անապահով ընտանիքների կողմից 2012թ. հունվար-մարտ ամիսներին սպառած բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում` հիմք ընդունելով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ներկայացրած համապատասխան տեղեկությունը։

Այսպիսով, անապահով ընտանիքները յուրաքանչյուր 1000 խոր. մետր բնական գազի դիմաց պետք է վճարեն ոչ թե 132 հազար դրամ, այլ 32 հազար դրամով պակաս, քանի որ յուրաքանչյուր անապահով ընտանիքի հաշվարկով 300 խոր. մետր գազի գինն, ըստ այս որոշման, փոխհատուցվում է։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ երկրի ղեկավարությունը քաղաքական որոշում է կայացրել` շարունակելու այս գործընթացը։ «Մարդիկ պետք է հստակ իմանան, թե գազի իրենց չափաբաժինն ամբողջությամբ սպառելուց հետո երբվանից կկարողանան օգտվել նոր արտոնությունից», – ասել է նա և նախարարությունների ղեկավարներից հավաստիացում ստացել, որ ցուցակներն ամբողջությամբ ճշտվել են. 2012-2013թթ. համար ամրագրվել են միայն սոցիալական նպաստի իրավունք ունեցող ընտանիքները։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98