Տնտեսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐԻ ՏՈՒՆ» 2012Թ. ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ
19/06/2012 12:29
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐԻ ՏՈՒՆ» 2012Թ. ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ

Հունիսի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ «Արի տուն» 2012թ. ծրագրի երկրորդ փուլի բացումը: Ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ս.Մանասարյանը, տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ա.Բախշյանը, կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ.Հարությունյանը, պաշտպանության նախարարության, ոստիկանության, մարզպետարանների, Երևանի վարչական շրջանների, սփյուռքի հայ համայնքների, ինչպես նաև հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիչներ և «Արի տուն» 2012թ. ծրագրի երկրորդ փուլի մասնակիցները:

Ողջունելով ներկաներին և ազդարարելով «Արի տուն» 2012թ. ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը` ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը շնորհակալություն հայտնեց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, հյուրընկալ ընտանիքներին` ծրագրին աջակցելու համար:

Ծրագրի մասնակիցները 10 օր ապրելու են հյուրընկալ ընտանիքներում, որի ընթացքում կայցելեն Հայաստանի պատմամշակութային վայրեր և ուսումնական հաստատություններ, կլինեն ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում և այլն, այնուհետև 4 օր կանցկացնեն Աղավնաձորի ճամբարում:

Ելույթ ունեցան ծրագրին մասնակից երիտասարդներ` շնորհակալություն հայտնելով Հայրենիքը ճանաչելու ընձեռնված հնարավորության համար, ոմանք հանդես եկան նաև ասմունքով:

«Արի տուն» ծրագրի երկրորդ փուլին կմասնակցի Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից և Ուկրաինայից 104 երիտասարդ:

Միջոցառման ավարտին ներկաները դիտեցին «Արի տուն» ծրագրի մասին տեսաֆիլմ:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58