
TOYOTA-Ն ԵՎ NISSAN-Ը ՄՏԱԴԻՐ ԵՆ «ՀԵՌԱՆԱԼ» ՃԱՊՈՆԻԱՅԻՑ
Ճապոնական խոշոր ավտոարտադրողներ Toyota և Nissan ընկերությունները հայտարարել են Ճապոնիայում իրենց արտադրության ծավալները մասնակիորեն կրճատելու մտադրության մասին: Ընկերությունների նման որոշումը հիմնականում պայմանավորված է Ճապոնիայի ազգային արժույթի ոչ բարենպաստ փոխարժեքով:
Նախատեսվում է, որ իր հայրենիքում Toyota-ն ավտոմեքենաների արտադրության ծավալները կկրճատի 10%-ով, իսկ Nissan ընկերությունը` 15%-ով: Արդյունքում, Toyota-ն Ճապոնիայում ավտոմեքենաների արտադրության ծավալը կհասցնի տարեկան 3 մլն-ի, իսկ Nissan-ը` 1.15 մլն-ի:
Միևնույն ժամանակ, ընկերությունները մտադիր են ավտոմեքենաների արտադրության ծավալներն ավելացնել Չինաստանում, Բրազիլիայում և Ռուսաստանում: