JPMORGAN-Ի ԿՐԱԾ ՎՆԱՍԸ ԿՀԱՍՆԻ 9 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ
Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ՝ ընթացիկ տարվա մայիս ամսին JPMorgan Chase բանկում տեղի ունեցած «աղետի» ՝ բանկի աշխատակցի մեծ սխալի պատճառով ֆինանսական կառույցի կրած վնասները կարող են հասնել հսկայական չափերի: Նախնական գնահատման համաձայն՝ վնասի չափը կազմում էր 2 մլրդ ԱՄՆ դոլար, սակայն փորձագետները գտնում են, որ իրականում ցուցանիշը կգերազանցի նախնական կանխատեսումները 4,5 անգամ՝ կազմելով 9 մլրդ ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք, որ ամերիկյան JPMorgan Chase & Co. ներդրումային բանկի կրած վնասը պայմանավորված է թոփ-մենեջերի՝ ռիսկերի կառավարման սխալ ռազմավարության ընտրությամբ: