ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 16%-Ն ԱՂՔԱՏ Է
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2012 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակաահտվածի համեմատությամբ, Ռուսաստանում աղքատ բնակչության թվաքանակը կրճատվել է 16,6%-ով: Հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ Ռուսաստանում աղքատների թվաքանակը հասել է 19,1 մլն-ի, որը կազմում է երկրի բնակչության 16,1%-ը:
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Ռուսաստանում նվազագույն աշխատավարձը կազմել է 4611 ռուսական ռուբլի, որը հավասար է ապրելու համար անհրաժեշտ նվազագույն գումարի 67,5%-ին: