Տնտեսական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 376.75-1.25
EUR BUY - 436.00+4.00 EUR SELL - 442.00+5.00
OIL:  BRENT - 94.58-15.21 WTI - 96.34-16.72
COMEX:  GOLD - 4802.00+3.37 SILVER - 76.17+4.83
COMEX:  PLATINUM - 2030.50+3.22
LME:  ALUMINIUM - 3469.50+0.00 COPPER - 12359.50+0.00
LME:  NICKEL - 17086.00+0.00 TIN - 46277.00+0.00
LME:  LEAD - 1933.00+0.00 ZINC - 3264.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.4-0.90 EUR/GBP - 1.1667+1.18
FOREX:  EUR/USD - 1.1667+1.18 GBP/USD - 1.3392+1.29
STOCKS RUS:  RTSI - 1090.79+0.59
STOCKS US: DOW JONES - 46504.67+0.00 NASDAQ - 21879.18+0.00
STOCKS US: S&P 500 - 6582.69+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 56308.42+5.39 TOPIX - 3775.30+3.32
STOCKS CHINA:  HANG SENG - 25893.02+3.09 SSEC - 3995.00+2.70
STOCKS EUR:  FTSE100 - 10436.29+0.00 CAC40 - 7962.39+0.00
STOCKS EUR:  DAX - 23168.08+0.00
08/04/2026  CBA:  USD - 376.32-0.15 GBP - 505.74+7.26
08/04/2026  CBA:  EURO - 439.84+4.94
08/04/2026  CBA:  GOLD - 55797-357 SILVER - 872.4+13.15
2023թ. հունվար-հուլիսին Հայաստանում կոնյակի արտադրությունը նվազել է 16.9%-ով
05/09/2023 13:57
Կիսվել

2023թ. հունվար-հուլիսին Հայաստանում կոնյակի արտադրությունը նվազել է 16.9%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 9,835.5 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 16.9%-ով։

Հիշեցնենք, որ 2022թ.-ին Հայաստանում արտադրվել է 23,298.4 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ (փոխվել է արտադրության ծավալների հաշվարկի միավոր, այդ պատճառով համեմատություն նախորդ տարվա հետ չենք իրականացնում)։ 2021թ.-ին Հայաստանում արտադրվել է 46,696.3 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 19.2%-ով։ 2020թ.-ին կոնյակի արտադրությունը նվազել է 9.9%-ով և կազմել 39,191.0 հազար լիտր, 2019թ,-ին արտադրությունն աճել է 41.5%-ով և կազմել 43,505.7 հազար լիտր, 2018թ.-ին արտադրությունն աճել է 2.5%-ով և կազմել 30,751.9 հազար լիտր, 2017թ.-ին արտադրությունն աճել է 39.4%-ով և կազմել 30,010.6 հազար լիտր, 2016թ.-ին արտադրության ծավալներն աճել են 27%-ով և կազմել 21,529.2 հազար լիտր։ 2015թ․-ին՝ նվազել 9.4%-ով և կազմել 16.9 մլն լիտր։ 2014թ․-ին անկումը կազմել է 8% և արձանագրվել 18.7 մլն լիտր ցուցանիշը, իսկ 2009-2013 թվականների ընթացքում, կոնյակի արտադրության ոլորտում գրանցվել է շարունակական աճ: 2013 թվականին Հայաստանում արտադրվել է շուրջ 20.2 մլն լիտր կոնյակ, 2012 թվականին` 18.5 մլն լիտր: 2011 թ.-ին արտադրվել էր 15.3 մլն լիտր, 2010 թվականին` 12.6 մլն լիտր, 2009 թվականին` 9.8 մլն լիտր: Ճգնաժամային 2008 թ.-ին մեր երկրում արտադրվել է 15.9 մլն լիտր կոնյակ:

08/04/2026
դրամ
Դոլար (USD)
376.32
-0.15
Եվրո (EUR)
439.84
+4.94
Ռուբլի (RUR)
4.7914
+0.0344
Լարի (GEL)
139.77
-0.16
55797
-357
Արծաթ
872.4
+13.15