Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԱՔՍԱԶԵՐԾՈՒՄ՝ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 30 ՐՈՊԵՈՒՄ
10/07/2012 10:47
Կիսվել

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԱՔՍԱԶԵՐԾՈՒՄ՝ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 30 ՐՈՊԵՈՒՄ

Մեր հանրապետություն ներկրվող ավտոմեքենաների` տարեցտարի աճող քանակը նոր խնդիրներ է առաջադրում պատասխանատու կառույցներին, որոնց պատշաճ լուծումը, ըստ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ)  պաշտոնական հայտարարության, այս կառույցի առաջնահերթություններից է:

Ըստ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան պետ Բաբկեն Ղազարյանի՝ ավտոմաքսատանը կենտրոնացված են ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին առնչվող բոլոր ծառայությունները, ինչը հնարավորություն է տալիս մի կողմից առավել վերահսկելի դարձնել ամբողջ  գործընթացն ու խուսափել հնարավոր չարաշահումներից, մյուս կողմից էլ մեկ վայրում` առանց մաքսատան շենքից դուրս գալու, իրականացնել ավտոմեքենայի մաքսազերծումը:

«Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հնարավորություն է ստեղծվել նաև մեկ հարկի տակ, մեկ վայրում ոչ միայն իրականացնել մաքսային ձևակերպումներն, այլև ավտոմեքենան հաշվառման կանգնեցնել մաքսատանը տեղակայված պետավտոտեսչության մասնաճյուղում, որն ի դեպ, կբացվի օրերս: Այդ նպատակով մաքսատան տարածքում առանձնացվել է հատուկ մասնագիտացված` միջազգային չափանիշներին համապատասխան սպասարկման սրահ, որն ապահովված է առօրյա աշխատանքի համար անհրաժեշտ ժամանակակից պայմաններով և տեխնիկայով: Արդյունքում` ամբողջ գործընթացը` մաքսազերծումից մինչև ավտոմեքենայի հաշվառում և կտրոնի տրամադրում, կտևի ընդամենը 1 ժամ: Ի դեպ, գործընթացն իրականացվում է ոստիկանության հետ համատեղ», – նշել է ավտոմաքսատան պետը:

Ժամանակակից որակյալ սպասարկում ապահովելու և ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների գործընթացն արագ և արդյունավետ իրականացնելու համար շենքային պայմանների բարելավմանը զուգընթաց զգալի աշխատանք է տարվել նաև փաստաթղթշրջանառության կրճատման և պարզեցման  ուղղությամբ:

Բաբկեն Ղազարյանի խոսքերով՝  կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձևակերպման ժամանակ մեքենայի գույնի ու երանգի որոշման հնացած ընթացակարգը վերանայման կարիք ունի. ավտոմեքենայի մաքսազերծման հետ ուղիղ կապ չունենալով` այն բավականին ձգձգում էր ամբողջ պրոցեսն ու չարաշահումների, տարաբնույթ խոսակցությունների առիթ տալիս:

Նշենք, որ ոստիկանն այժմ ընդամենը ստուգում է WIN կոդը: Այս տարվանից չի հաշվվում նաև  մեքենայի ձիաուժը: Ըստ մաքսատան պետի՝ ևս մեկ ավելորդ գործառույթ է հանվել ձևակերպման գործընթացից. նախկինում մաքսազերծվող մեքենայի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը համակարգիչ մուտք անելուց հետո մաքսավորը պարտադիր ձեռագիր լրացնում էր այն և որպես ժամանակավոր տեխանձնաիր տրամադրում մեքենայի տիրոջը: Դրա փոխարենն այժմ միանագամից 4 հայտարարագիր է լրացվում, մեկը` հաճախորդի համար:

Հերթեր էին գոյանում նաև ավտոմեքենաներում վնասակար արտանետումների չեզոքացուցիչի առկայությունը ստուգող` արդարադատության նախարարության փորձագետի սենյակի առջև. մեկ հոգու աշխատանքն այժմ հավասարաչափ բաշխվել է երեք աշխատողների միջև` 3 անգամ կրճատելով ժամանակը:

Կրկնակի կրճատվել են պարամետրերը` այսպես կոչված օպցիաները, որոնց թիվը հասցվել է 4-ի: Հաջորդ քայլով ընդլայնվել  է բրոքերային ծառայությունը` 4 հոգու փոխարեն այժմ 8 բրոքեր  է աշխատում` պատրաստ առանց հերթերի սպասարկելու օրական  շուրջ 350 այցելուի: «Այդ վերանայումների արդյունքում 2 ամսվա ընթացքում  հաջողվեց ձևակերպումների գործընթացը 5 ժամից հասցնել 1,5-ի, իսկ այսօր արդեն հաջողվել է 1.5 ժամից դարձնել առավելագույնը 30 րոպե»,-ընդգծել է Բաբկեն Ղազարյանը:

Բարեփոխումների արդյունքում նաև հիմնովին վերանորոգվել է մաքսատունը` սկսած ներքին հարդարումից մինչև տարածքի ասֆալտապատում և կանաչապատում, նաև հարմարավետ պայմաններով սպասասրահ է այստեղ կառուցվել` նախատեսված 80 հոգու համար, որտեղ անվճար թեյ կամ սուրճ է առաջարկվում:

Նախկինում օրենսդրական բացերի պատճառով քաղաքացիներին տարբեր մեթոդներով հաջողվում էր խուսափել մաքսային ձևակերպումներից, սակայն օրենսդրական բարեփոխումների արդյունքում պատկերը կտրուկ փոխվել է. ՀՀ քաղաքացիներին,  թույլատրվում է  տարին մեկ անգամ 15 օրով ժամանակավոր ռեժիմից օգտվել և 15 օր անց նրանք արդեն կամովին են ավտոմեքենան մաքսազերծման բերում: Գործելակերպի փոփոխությունն արտահայտվել է նաև մաքսատան կողմից ապահովված եկամուտներում: Մաքսատան պետի հավաստմամբ, տարվա ընթացքում մաքսատանը հաջողվել է տպավորիչ  մուտքեր ապահովել. «Եթե 2011-ի հունվար-հունիս ամիսներին ներկրվել է շուրջ 14 հազար ավտոմեքենա, ապա 2012-ի նույն ժամանակահատվածում ցուցանիշը զգալի աճել է` ներկրվել է 15.155 մեքենա»:

Մաքսատանը հետևողական աշխատանքներ են իրականացվում նաև սպասարկման որակի բարելավման ուղղությամբ: Ընթացքի մեջ են պատասխանատու պահպանության հանձնված մեքենաների սրահի վերանորոգման աշխատանքները: Ծառայությունը կլինի վճարովի, բայց 2 անգամ  էժան մաքսային տերմինալի սակագներից: Մաքսատանը համակարգչով հետևում են գնային բազային և կատարվող վճարումներին, ինչը հասանելի է նաև քաղաքացուն, որպեսզի  հեշտ կողմնորոշվի, թե որքան պետք է վճարի: Մաքսազերձման վերաբերյալ սակագների ցանկը փակցված է մաքսատանը` բոլորին հասանելի տեղում:  

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2