
ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԵՐԿՐՆԵՐԸ «ԳԱԶՊՐՈՄ»-ԻՆ ՊԱՐՏՔ ԵՆ 6.4 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
2011 թվականի վերջի դրությամբ նախկին ԽՍՀՄ անդամ երկրների համախառն պարտքը ռուսական «Գազպրոմ» խոշորագույն էներգետիկ ընկեության նկատմամբ կազմել է 6,4 մլրդ ԱՄՆ դոլար, որը ռեկորդային է և նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 36%-ով: Այս մասին հաղորդում են ռուսական աղբյուրները:
Ըստ ներկայացված տվյալների՝ 2011 թվականի ընթացքում «Գազպրոմ»-ը նախկին խորհրդային միության անդամ երկրներին մատակարարել է 21 մլրդ դոլարի վառելիք: Ընդ որում, այս երկրների շարքում ռուսական գազի խոշորագույն սպառողը եղել է Ուկրաինան: