Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՊՏՀ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
12/07/2012 15:54
Կիսվել

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՊՏՀ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ այսօր՝ հուլիսի 12-ին, տեղի է  ունեցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) խորհրդի նիստը, որին մասնակցել է նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ Մամուլի ծառայությունից՝ նիստի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ներկայացնելով նիստի օրակարգը, նշել է, որ  առաջին հարցով նախատեսված են ՀՊՏՀ Գյումրիի եւ Եղեգնաձորի մասնաճյուղերի տնօրենների ընտրությունները: Գյումրիի մասնաճյուղի տնօրենի պաշտոնում առաջարկվել է  Սամսոն Դավոյանի թեկնածությունը, իսկ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրենի պաշտոնում` Սոս Խաչիկյանի: Խորհրդի անդամները  փակ գաղտնի քվեարկությամբ ձայների բացարձակ մեծամասնությամբ ընտրել են առաջադրված թեկնածուներին:

Օրակարգի երկրորդ հարցը վերաբերել է ՀՊՏՀ կանոնադրության մեջ մասնակի փոփոխություններ կատարելուն: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը զեկուցել է, որ համալսարանի կանոնադրությունն ընդունվել է կառավարության 2005թ. հոկտեմբերի 6-ի որոշմամբ, եւ  տարիների ընթացքում  կատարված օրենսդրական փոփոխություններով պայմանավորված՝ դրանում վերանայման անհրաժեշտություն է առաջացել:

Օրակարգի հաջորդ կետով մասնակի փոփոխություններ են առաջարկվել նաեւ համալսարանի կազմակերպական կառուցվածքում: Ռեկտորի զեկուցմամբ` եվրոպական կրթական տարածքի պահանջներով` Հայաստանի պետական տնտեսագիտական համալասարանում մի շարք ամբիոնների միավորման կամ առանձնացման անհրաժեշտություն է առաջացել, ինչը կբերի աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման: ՀՊՏՀ խորհրդի անդամները քննարկել եւ քվեարկությամբ ընդունել են ռեկտորի առաջարկությունները:

Նիստում քննարկվել են այլ հարցեր եւս:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75