
«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ». ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ 64%-Ն ՈՒՆԻ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ
«Երևան Ջուր» ընկերությունը հրապարակել է հունիս ամսվա իր գործունեության արդյունքները: Համաձայն ներկայացված տվյալների՝ հունիսին մայրաքաղաքում ապահովվել է միջինը 93.9% ջրամատակարարման շարունակականություն: Ներկայումս Երևանում շուրջօրյա ջրամատակարարում ունի բաժանորդների մոտ 64%-ը, 17-23,5 ժամ՝ 31%-ը և 12-17 ժամ՝ 5%-ը:
Ինչ վերաբերում է ջրի որակին, ապա ընկերության ջրի լաբորատորիայի կողմից Երևանի 453 կետից վերցվել են փորձանմուշներ, որոնք ըստ ստուգման արդյունքների՝ համապատասխանել են գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին: