Տնտեսական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրների հարկային մարմինների 4-րդ ամենամյա համաժողովին
13/09/2023 13:14
Կիսվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրների հարկային մարմինների 4-րդ ամենամյա համաժողովին

Օրերս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Վրաստանում մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում հարկային մարմինների համագործակցության 4-րդ ամենամյա համաժողովին (The Belt and Road Initiative Tax Administration Cooperation Forum- BRITACOF)։ Միջոցառումը համախմբել է նախաձեռնությանն անդամակցող երեք տասնյակ երկրների հարկային մարմինների պատվիրակներին, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների, գիտական հաստատությունների և գործարար համայնքի ներկայացուցիչներին։ 

Համաժողովում քննարկվող հիմնական թեմաներն են՝ հարկային ոլորտի գլոբալ զարգացումները և առավել հրատապ խնդիրները, այդ թվում՝ հարկային մարմիններում աշխատանքային միջավայրի օպտիմալացումը և այդ նպատակով թվային տեխնոլոգիաների կիրառումը, հարկային օրենսդրության և վարչարարության թափանցիկության ապահովումը, հարկային վարչարարական բեռի նվազեցումը և հարկային կարգապահության դյուրացումը, ինչպես նաև բիզնեսի և հարկային մարմինների միջև վեճերի կարգավորման մեխանիզմները։

Համաժողովի պանելային քննարկումների ընթացքում հիմնական զեկուցողների շարքում հանդես է եկել նաև ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։ ՊԵԿ նախագահի տեղակալը ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների դերը՝ հարկային կարգապահության բարելավման գործում։

Համաժողովի շրջանակում կազմակերպվել է նաև «Հարկային երկխոսություն գործարարների և արտադրողների հետ» քննարկում, որի ընթացքում ձեռներեցները և շահագրգիռ այլ կողմերը հնարավորություն են ունեցել հարկային խնդիրների վերաբերյալ մտքեր փոխանակել, բարձրաձայնել մտահոգությնները և  ներկայացնել առաջարկներ։

BRITACOF-ն ամենամյա պաշտոնական միջոցառում է, որն ապահովում է փոխգործակցության հարթակ՝ խթանելով «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրների միջև հարկային հարցերով երկխոսությունը, ամրապնդելով հարկային մարմինների համագործակցությունը և զարգացնելով պետական մարմինների, միջազգային կառույցների և գիտական հաստատությունների կարողությունները։ 

BRITACOF-ում Հայաստանն ունի դիտորդի կարգավիճակ և շարունակական մասնակցում է համաժողովներին՝ ներկայացնելով մեր երկրի հարկային մարմնի փորձն ու տեսլականը։

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72