ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՀՍՏԱԿԵՑՐԵԼ Է ԾԱԽՍԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Հունաստանը հստակեցրել է ծախսերի կրճատման ծրագիրը: ԵՄ-ի և ԱՄՀ պահանջներից ելնելով՝ Հունաստանը, հերթական տրանշ ստանալու նպատակով, պարտավոր է պետական ծախսերը կրճատել 11,5 մլրդ եվրոյով:
Հիշեցնենք, որ Հունաստանը տնտեսական անկման մեջ է 2008 թվականից: 2011 թվականի արդյունքներով երկրի տնտեսությունը կրճատվել է 7%-ով:
Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից օգնության առաջին վարկային փաթեթը՝ 110 մլրդ եվրո ընդհանուր ծավալով, Հունաստանը ստացել էր 2010 թվականին: Երկորդ փաթեթը՝ 130 մլրդ եվրո ծավալով, հաստատվել էր այս տարվա մարտ ամսին: