
MCDONALD'S-Ը ԿԻՍԱՄՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է 2.6 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ՇԱՀՈՒՅԹՈՎ
Արագ սննդի սպասարկման ոլորտում համաշխարհային առաջատար McDonald’s Corp. ռեստորանային ցանցն ամփոփել է 2012 թվականի առաջին կիսամյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում ընկերության ապահոված զուտ շահույթը տարեկան կտրվածքով կրճատվել է 0,2%-ով և կազմել 2,613 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, կիսամյակային համախառն հասույթն աճել է 3%-ով և կազմել 13,462 մլրդ ԱՄՆ դոլար:
2012 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքերով McDonald’s Corp.-ի զուտ շահույթը, 2011 թվականի նույն ժամանակահատվածի տվյալների հետ համեմատած, կրճատվել է 4%-ով և կազմել 1,347 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ հասույթը կազմել է 6,915 մլրդ ԱՄՆ դոլար:
McDonald’s Corp.-ը հիմնադրվել է 1955 թվականին, և այժմ իր գործունեությունն է ծավալում աշխարհի 100 երկրում: