Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԿԱՅԱՑԵԼ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
24/07/2012 14:43
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը` պետական գերատեսչությունների ղեկավարների, մասնավոր հատվածի և խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Օրակարգի առաջին հարցով ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրել է արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքների ընթացքը, որոնց շրջանակում իրականացվել են կառուցվածքային, ներդրումային, կազմակերպչական և ֆինանսական աջակցության ծրագրեր: Նա զեկուցել է, որ 2012թ. առաջին կիսամյակում արդյունաբերության զարգացումն ընթանում է բավական դինամիկ տեմպերով. արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկվել է 501.4 մլրդ դրամի արտադրանք` 2011 թ. համեմատ աճելով 13 տոկոսով: Տիգրան Դավթյանը նշել է, որ կառավարությունը մի շարք գործիքներով շարունակում է պետական աջակցություն ցուցաբերել արտադրական ընկերություններին: Մասնավորապես, 300 մլն ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկի հետաձգման ռեժիմի տրամադրման ուղղությամբ 2012 թ. առ այսօր հավանության է արժանացել 8 ներդրումային ծրագիր` 17.5 մլրդ ՀՀ դրամի ծավալով, և այս ներդրումների արդյունքում նախատեսվում է ստեղծել շուրջ 340 նոր աշխատատեղ:

2012թ. հունվար-հունիս ամիսներին ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառվող «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգման ծրագրով հավանության է արժանացել 5 ծրագիր` ընդհանուր առմամբ 1.3 մլրդ ՀՀ դրամի շրջանակում: Նշված ժամանակահատվածում «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից արդյունաբերական և ներդրումային ծրագրերի վարկավորման նպատակով իրականացվել է 21 վարկավորման ծրագիր:

Անդրադառնալով կազմակերպչական աշխատանքներին` ՀՀ էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է, որ արդեն ձևավորվել են կոնյակագործության, դեղագործության ու բիոտեխնոլոգիաների ոլորտային խորհուրդները` կազմված ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Զարգացման հայկական գործակալության և նշված ոլորտներում գործունեություն ծավալող մասնավոր հատվածի ներկայացուցիչներից: Ներկայումս աշխատանքներ են տարվում նաև ոսկերչական արտադրատեսակների արտադրության ոլորտի ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակման ուղղությամբ: Խորհուրդն ի գիտություն է ընդունել ներկայացված զեկուցումը:

Նիստում հաստատվել է դեղագործության ու բիոտեխնոլոգիաների ոլորտներում 2012-2015 թթ. գործողությունների ծրագրի նախագիծը: Ծրագրով սահմանված են ռազմավարական հետևյալ ուղղությունները. որակի վերահսկման համակարգի և տեղական հումքային բազայի ստեղծում, կարողությունների զարգացում, ֆինանսական աջակցություն, անդրազգային կորպորացիաների (ԱԱԿ) ներգրավում և վաճառքների խթանում:

Խորհրդի անդամների կողմից հավանության է արժանացել կոնյակագործության ոլորտի ռազմավարության իրականացումն ապահովող 2012-2015 թթ. գործողությունների ծրագրի նախագիծը: Տիգրան Դավթյանը նշել է, որ ծրագիրը մշակվել է կոնյակագործության, գինեգործության ոլորտների և նախարարության ներկայացուցիչների միջև քննարկման արդյունքում, որպես հիմնական ուղղություններ են սահմանվել որակի ապահովումը, շուկաների և կարողությունների զարգացումը: Հաջորդիվ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակում կոնյակագործության և գինեգործության ոլորտների զարգացման միասնական ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակման նպատակահարմարության շուրջ: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է քննարկել գինեգործության ոլորտի ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերը և անհրաժեշտության դեպքում համապատասխան փոփոխություններ կատարել հաստատված փաստաթղթում:

Մեկ այլ հարցով քննարկվել է թեթև արդյունաբերության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության մշակման առաջարկը: Հաշվի առնելով հնչեցված դիտողություններն ու կարծիքները` կառավարության ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ կողմերին մինչև 2012 թ. հոկտեմբերի վերջը մշակել և խորհրդին ներկայացնել թեթև արդյունաբերության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության հայեցակարգի նախագիծ և գործողությունների ծրագիր:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12