Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ԵՐԵՎԱՆ-ԱԲՈՎՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ ՍՏԱՑԵԼ Է ՈՐՈՇԱԿԻ ԼՈՒԾՈՒՄ
26/07/2012 11:33
Կիսվել

ԵՐԵՎԱՆ-ԱԲՈՎՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ ՍՏԱՑԵԼ Է ՈՐՈՇԱԿԻ ԼՈՒԾՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ուղևորափոխադրումներով զբաղվող «Քինգ դե լյուքս» և «Տրանս կոմֆորտ» տրանսպորտային կազմակերպությունների և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի գործունեության միջև ծագած հակասությունների հարցով նախարարության կողմից իրականացվել են ուսումնասիրություններ և բանակցություններ, որոնց արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ աշխատանքները կազմակերպել այնպես, որ բարեգործությունը ծառայի հանրության շահերին, իսկ կանոնավոր ուղևորափոխադրումների բնականոն ընթացքը չխաթարվի։

Նախարարությունը, կարևորելով բարեգործության նշանակությունը սոցիալական շերտերի համար, այսուհետ ավելի հետևողական է լինելու, որպեսզի այդ գործառույթները իրար չխոչընդոտեն։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) ավարտել էր ԵրևանԱբովյանԵրևան երթուղիով ուղևորափոխադրում իրականացնող «Քինգ դելյուքս» և ԵրևանՉարենցավանԵրևան երթուղին սպասարկող «Տրանս կոնֆորտ» ընկերությունների դիմումների հիման վրա կատարված ուսումնասիրությունները:

Համաձայն ՏՄՊՊՀ ներկայացված դիմումների՝  վերոնշյալ ընկերությունների գործունեությունը խոչընդոտվում է բարեգործական հիմունքներով աշխատող տրանսպորտային միջոցների կողմից:

ՏՄՊՊՀն կատարել էր լայնածավալ աշխատանք՝ փաստաթղթերի ուսումնասիրությունից մինչև դիտանցումներ երթուղիներում և պարզելով, որ խնդիրն ամբողջությամբ գտնվում է ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության կարգավորման դաշտում, ուսումնասիրությունների ողջ փաթեթն ուղարկել ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարություն:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90