Տնտեսական

USD BUY - 396.00+0.00 USD SELL - 401.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 423.00-1.00
OIL:  BRENT - 72.49-0.62 WTI - 68.61+0.67
COMEX:  GOLD - 2648.80-0.94 SILVER - 30.63-1.51
COMEX:  PLATINUM - 944.30-0.79
LME:  ALUMINIUM - 2594.00-0.19 COPPER - 9010.50+0.09
LME:  NICKEL - 15903.00-1.00 TIN - 28913.00+2.56
LME:  LEAD - 2072.50+0.75 ZINC - 3103.00+1.60
FOREX:  USD/JPY - 150.57+0.55 EUR/GBP - 1.0522-0.50
FOREX:  EUR/USD - 1.0522-0.50 GBP/USD - 1.2688-0.38
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44910.65+0.42 NASDAQ - 19218.17+0.83
STOCKS US: S&P 500 - 6032.38+0.56
STOCKS JAPAN:  NIKKEI - 38513.02+0.80 TOPIX - 2714.72+1.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19550.29+0.65 SSEC - 3363.98+1.13
STOCKS EUR:  FTSE100 - 8287.30+0.07 CAC40 - 7235.11+0.78
STOCKS EUR:  DAX - 19626.45+1.03
02/12/2024  CBA:  USD - 397.88+3.24 GBP - 505.55+4.71
02/12/2024  CBA:  EURO - 418.65+1.83
02/12/2024  CBA:  GOLD - 33912.60+392.89 SILVER - 392.72+11.26
168. Տնտեսության իրական հատվածը սուզվում է
02/10/2023 21:17
Կիսվել

168. Տնտեսության իրական հատվածը սուզվում է

Հայաստանի տնտեսության դեֆորմացիան շարունակում է խորանալ։ Արձանագրվող աճերը գերազանցապես առևտրի, ծառայությունների, ինչպես նաև շինարարության հաշվին են։ Մինչդեռ արդյունաբերության մեջ նույնիսկ նախկինում եղած չնչին աճն է դադարել։

Տնտեսության այս առանցքային հատվածը, ութ ամիսների տվյալներով, այլևս անկումային է։ Նախորդ տարվա համեմատ արտադրության ծավալները նվազել են։

Վերջին երեք ամիսներին արդյունաբերությունը միայն անկում է գրանցում։ 168-ն ուսումնասիրել ու վերլուծել է այս թեման:

Հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ, անկումը կազմեց 7.4%։ Հուլիսին անկման տեմպը կրճատվեց և կազմեց 2.4%։ Օգոստոսին անկումը վերստին խորացավ՝ հասնելով 3.7%։

Այս դրսևորումներից հետո էլ արդյունաբերությունը հայտնվել է անկման մեջ։ Թեև մինչ այդ էլ աճը մի բան չէր՝ տատանվում էր հազիվ 3-3.5%-ի սահմաններում։ Դա էլ գերազանցապես այն բանի հաշվին, որ տարեսկզբին դեռևս զգացնել էին տալիս նախորդ տարվա բազային էֆեկտի ազդեցությունները։ Երբ այդ ազդեցություններն աստիճանաբար չեզոքացան, արդյունաբերությունը հայտնվեց ահա այսպիսի տխուր իրավիճակում։

Վերջին երեք ամիսներին արդյունաբերության աճի տեմպն աստիճանաբար նվազեց, իսկ արդեն ութ ամսվա արդյունքներով՝ մտավ անկումային փուլ։

Առաջիկայում էլ այս միտումը պահպանվելու է։ Իսկ դա նշանակում է, որ նախորդ տարվանից Հայաստանի տնտեսության զարգացումների համար ստեղծված արտաքին բարենպաստ պայմանները ոչնչով չեն նպաստել արդյունաբերության պոտենցիալի ավելացմանը։ Եղածն էլ սկսել ենք կորցնել։

Չնայած ունեցած համակարգային նշանակությանը, հանքարդյունաբերությունը դեռևս անցած տարվանից անկումային է։ Բազմաթիվ ոլորտային ընկերություններ դադարեցրել են իրենց գործունեությունը կամ կրճատել արտադրության ծավալները։ Քաղաքական նպատակներով ժամանակին իրականացված չհիմնավորված հարկային քաղաքականությունը տալիս է իր «պտուղները»։ Իշխանությունների համառությունը բերեց նրան, որ արդյունաբերության այս կարևոր և համակարգաստեղծ ճյուղը կանգնել է փաստի առաջ։

Ճնշումները ոլորտի վրա չեն դադարում ու այսօր էլ շարունակվում են։ Այնտեղ ենք հասել, որ հայաստանյան բնապահպանները, ադրբեջանցի իրենց գործընկերների հետ ձեռք ձեռքի տված, փորձում են վնասել Հայաստանի հանքարդյունաբերությանը։ Կոչեր են հնչեցնում՝ ուղղված միջազգային ֆինանսական կազմակերպություններին, որպեսզի դադարեցնեն ներդրումները հանքարդյունաբերության մեջ։ Այն դեպքում, երբ հանքարդյունաբերությունը տարիներ շարունակ եղել է Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումներ բերող հիմնական ճյուղը։

Այսօր էլ այդպես է, որքան էլ այն դժվար օրեր է ապրում՝ կապված նաև վերջին մեկ ու կես տարում արձանագրվող ազգային արժույթի ամրապնդման հետ։

Մինչև վերջերս իշխանությունները հպարտանում էին մշակող արդյունաբերության աճերով, դրանք էլ են սկսել չորանալ։ Վերջին ամիսներին մշակող արդյունաբերությունը ևս անկումային է։ Հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ, անկումը կազմեց գրեթե 6%, հուլիսին՝ ավելի քան 4%։

Հուլիսին մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալը կրճատվեց նաև նախորդ ամսվա համեմատ, նույնիսկ նախորդ ամսվա անկումից հետո։

Օգոստոսի տվյալների դեռևս հայտնի չեն, բայց դատելով նրանից, որ ամբողջ արդյունաբերությունն արդեն մտել է անկումային փուլ, ենթադրվում է, որ մշակող արդյունաբերության մեջ կրկին անկում է գրանցվել։

Որքան էլ տարօրինակ լինի, արդյունաբերության այսպիսի դրսևորումների պայմաններում, Հայաստանում դեռևս տնտեսական ակտիվության բարձր աճեր են գրանցվում։ Բայց դրանք ոչ թե արդյունաբերության ու տնտեսության մյուս հիմնարարների, այլ հիմնականում առևտրի ու ծառայությունների հաշվին են։

Վերջին շրջանում, իհարկե, մեծացել է նաև շինարարության դերը, որտեղ եկամտային հարկի հետվերադարձի հաշվին մեծածավալ բնակարանային շինարարություն է իրականացվում ու ծանրանում պետական բյուջեի վրա։

Այս տարի արդեն եկամտային հարկի հետվերադարձը կանցնի 100 մլն դոլարից։

Ու այդպես հետագա 2-3 տասնամյակներին բյուջեն հարկատուների հաշվին տարեկան հարյուրավոր միլիոն դոլարներ կվճարի, որպեսզի մերօրյա պաշտոնյաներն ու իշխանության ներկայացուցիչները ճոխ բնակարանների տեր դառնան։

Դրա արդյունքում է շինարարության այսօրվա աճը։ Պետական շինարարությունը, չնայած նրան, որ այդքան գովազդվում է, նույնիսկ նվազել է։ Նվազել է նաև բնակչության կողմից իրականացվող շինարարությունը։

Ի տարբերություն ներքին առևտրի, վերջին շրջանում կտրուկ դանդաղել է արտաքին առևտրի աճի տեմպը։ Նախկին կրկնակի-եռակի աճերը, որոնք կային վերարտահանումների արդյունքում, այլևս դադարել են։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, օգոստոսին արտաքին առևտրի աճը կազմել է 10%։

Արտահանման աճը, որը տարեսկզբին անգամներով էր հաշվվում, նախորդ տարվա համեմատ հազիվ 6%-ի է հասնում։ Եթե հանենք փոխարժեքի փոփոխության ազդեցությունը, դա էլ չի լինի։ Անցած տարվա օգոստոսին Հայաստանից արտահանվել էր՝ շուրջ 228 մլրդ դրամի, այս տարի՝ 232 միլիարդի ապրանք։ Տարբերությունը կազմում է ընդամենը 4 մլրդ դրամ։

168-ի դիտարկմամբ՝ կտրուկ ընկել է նաև ներմուծման աճի տեմպը։

Թեև այս դրսևորումները չեն նշանակում, թե Հայաստանը դադարել է վերարտահանումներ իրականացնել՝ ներմուծել այլ երկրներից ու արտահանել ռուսական շուկա։ Դրանք նախորդ տարվա ու այս տարվա սկզբի նման շարունակվում են, ուղղակի այլևս նախկինի նման մեծ տեմպերով չեն աճում։ Աճում են, բայց շատ ավելի քիչ։ Ու հիմնականում դրա վրա է, որ այս տարի ունենք արտաքին առևտրի, մեր տնտեսության հետ բացարձակ կապ չունեցող, աճեր։ Իսկ որ դրանք կապ չունեն մեր տնտեսության հետ, տեսնում ենք արդյունաբերության ոլորտի ցուցանիշներում, որոնք նվազել են։

Նվազել է նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը, որը ևս մեկ գործոն է տնտեսության արտադրական հատվածի զարգացումները հասկանալու համար։

Այսպիսի պայմաններում, որքան էլ տնտեսական ակտիվության մակարդակը Հայաստանում դեռևս շարունակում է բարձր մնալ՝ ութ ամսվա տվյալներով, 10.4% կամ այնքան, որքան յոթ ամսում էր, դա ուրախանալու որևէ առիթ չի տալիս։ Մտահոգությունները շատ ավելին են, քան երևում է արտաքուստ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

02/12/2024
դրամ
Դոլար (USD)
397.88
+3.24
Եվրո (EUR)
418.65
+1.83
Ռուբլի (RUR)
3.74
+0.08
Լարի (GEL)
138.39
-2.68
33912.60
+392.89
Արծաթ
392.72
+11.26