Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԿԸՆԴԼԱՅՆՎԻ ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԻ ՈԼՈՐՏՈՒՄ
27/08/2012 16:53
Կիսվել

ԿԸՆԴԼԱՅՆՎԻ ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԻ ՈԼՈՐՏՈՒՄ

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր՝ օգոստոսի 27-ին, ընդունել է Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետքարտուղար, նախարարի տեղակալ Մարթա Դասսուի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են նախարարության Մամուլի ծառայությունից՝ հանդիպման շրջանակներում Գագիկ Բեգլարյանը կարևորել է Իտալիայի հետ կապերը տրանսպորտի և հեռահաղորդակցության բնագավառում, ներկայացրել Հայաստանի առաջնային այն ծրագրերը, որոնք կարող են հետաքրքրություն առաջացնել Իտալիայի համար:

Նախարարը նշել է, որ ճանապարհաշինարարության ոլորտում աշնանը մեծ ծավալով կսկսվեն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի աշխատանքները, որոնք ֆինանսավորվելու են Ասիական զարգացման բանկի կողմից, ինչպես նաև մի շարք համաշխարհային կազմակերպություններ ցանկություն են հայտնել մասնակցել այդ գործընթացին:Նա  ընդգծել է, որ Առաջին և Երկրորդ տրանշի համար հայտարարված մրցույթն ավարտվել է, իսկ Երրորդ և Չորրորդ տրանշի շինարարական աշխատանքների համար հայտարարվելիք մրցույթին կարող են մասնակցել նաև իտալական կազմակերպությունները:

Մարթա Դասսուն հավանություն է տվել այդ առաջարկին և նշել, որ Իտալիա մեկնելուն պես շահագրգիռ կազմակերպություններին կտեղեկացնի Հայաստանում կատարվող ավտոճանապարհների շինարարության ծրագրի մասին, քանի որ Իտալիան ենթակառուցվածքների շինարարության առումով շատ ակտիվ է:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստանի կապի ոլորտին առնչվող հարցեր:

Հանդիպմանը ներկա ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին հույս է հայտնել, որ այդ ոլորտում երկու երկրները կարող են շարունակել հաստատված կապերը:

Մարտա Դասսուն կարևորել է Հայաստանի հետ Իտալիայի հարաբերությունները  քաղաքական եւ տնտեսական առումով, շեշտել, որ երկու երկրներն ունեն նաև պատմամշակութային և ժողովուրդների միջև հաստատված բարեկամական ամուր կապեր:

Գագիկ Բեգլարյանն իր հերթին ընդգծել է, որ տրանսպորտի և կապի նախարարությունը պատրաստ է տարբեր ծրագրերով և առաջարկներով համագործակցել Իտալիայի հետ:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12